Ագրո-Լայֆ ՍՊԸ
06.02.2024
Դեմ քվեարկողները, դեմ են Հայաստանի գյուղացուն ու գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգությանը:
31 - За
12 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված կարգի համաձայն մաքսային կամ հարկային մարմինները սպելտայի, փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուները ճանաչում են առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման Հայաստանի Հանրապետություն ներմուծման ենթակա ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված դրական եզրակացության (այսուհետ՝ Եզրակացություն) հիման վրա։ Էկոնոմիկայի նախարարության կողմից Եզրակացությունը տրամադրելու հիմք են հանդիսանում սերմերի ուղեկցող փաստաթղթերը և լաբորատոր փորձաքննությունը։ Բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների համար մի շարք փաստաթղթերի հետ մեկտեղ պարտադիր ուղեկցող փաստաթուղթ է հանդիսանում բուսասանիտարական կարանտին հսկողության ակտ (այսուհետ՝ Ակտ), որը տրամադրվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Սակայն, սույն թվականի մարտի 1-ից սահմանային անցման կետերում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ՀՀ տեղափոխվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների համար բուսասանիտարական կարանտին հսկողություն չի իրականացվում և Ակտ չի տրամադրվում՝ պայմանավորված նրանով, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի՝ 2023 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած 13-րդ հոդվածի 1․1 կետի համաձայն պետական սահմանի կետերում բուսասանիտարական սահմանային պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները և «մաքսային տարանցում» մաքսային ռեժիմով ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ տեղափոխվող սերմերի տարանցիկի ավարտը մաքսային մարմինների կողմից տրվում է անմիջապես սահմանային անցման կետերում։
Արդյունքում ՍԱՏՄ-ի կողմից Ակտի ձևակերպում, տրամադրում չի իրականացվել, և բեռը սահմանային անցման կետից բաց է թողնվել առանց սահմանված վերահսկողության իրականացման։
Հարկ է նշել, որ սահմանային անցման կետերում ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների բուսասանիտարական կարանտին հսկողության իրականացումը և Ակտի տրամադրումը սահմանված է նաև Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ։
Վերոնշյալ խնդրին լուծում տալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից բազմիցս նախաձեռնվել են քննարկումներ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն ներկայումս հարցը քննարկման փուլում է և դեռևս խնդիրը լուծված չէ։
Հաշվի առնելով, որ 2023 թվականի մարտի 1-ից հետո ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ ներմուծված սերմերի համար այլևս հնարավոր չէ տրամադրել Ակտ և դրանով պայմանավորված մի շարք սերմնարտադրողների և սերմ ներկրողների կողմից ներմուծված սերմերի համար Որոշման համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հնարավոր չէ Եզրակացության տրամադրումը, ուստի սերմերի ներմուծումը ենթակա է ավելացված արժեքի հարկի գանձման։
Ներկայումս առկա են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն դիմած թվով 12 սերմնարտադրողներ և սերմ ներմուծողներ, որոնց կողմից ՌԴ-ից ներմուծված շուրջ 781,5 տոննա աշնանացան ցորենի, գարնանացան գարու և ոլոռի սերմերի ԱԱՀ-ից ազատման Եզրակացություն հնարավոր չէ տրամադրել, միաժամանակ աշխատանքային կարգով ճշտված տեղեկատվության համաձայն վերոնշյալ ցանկը կարող է ընդլայնվել։
Հարկ է նշել, որ հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի մեծ մասը ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, որոնցից հիմնային դասի (սուպերէլիտա, էլիտա) սերմերը գրանցված սերմնարտադրողների կողմից հանրապետությունում բազմացվում են` հետագա տարիներին տեղում հավաստագրված սերմեր արտադրելու նպատակով, իսկ առաջին վերարտադրության սերմերը` հողօգագործողների կողմից օգտագործվում են հացահատիկային մշակաբույսերի ցանքի իրականացման համար:
Արդյունքում սերմ ներկրողների և սերմնարտադրողների համար ավելանում է լրացուցիչ հարկային բեռ, որը լուրջ խոչընդոտ է հանդիսանալու նրանց գործունեության շարունակականության համար, միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ սերմնարտադրությունը մասնագիտական գիտելիքներ պահանջող գործունեության տեսակ է և այդ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների քանակի կրճատման պարագայում վտանգվելու է հանրապետության պարենային անվտանգությունը և ավելանալու է կախվածությունը սերմերի ներկրումից:
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել 2023 թվականի մարտի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրներից հանրապետություն ներմուծված սերմերի համար Եզրակացությունների տրամադրման նպատակով բացառել Ակտի առկայության պահանջը։
2.Խնդրի սահմանումը
ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի N 621 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հնարավոր չէ առանց Ակտի առկայության տրամադրել ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված սահմանված մշակաբույսերի համար տրամադրել ԱԱՀ-ից ազատման վերաբերյալ Եզրակացություն։
3.Կարգավորման նպատակը
Սույն որոշմամբ հնարավոր կլինի 2023 թվականից մարտի 1-ից ՀՀ ներմուծվող սերմերի համար բուսասանիտարական կարանտին հսկողության ակտի բացակայության պարագայում Որոշմամբ հաստատված կարգի համաձայն տրամադրել Եզրակացություն։
4.Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հանրապետությունում կապահովվի սերմնարտադրության շարունակականությունը, կբավարարվի սերմերի նկատմամբ պահանջարկը, կապահովվեն ցանքատարածությունների իրականացումն ու պարենային անվտանգությունը։
6.Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազում չի կանխատեսվում:
Обсуждалось
02.02.2024 - 22.02.2024
Тип
Приказ решение
Область
Сельское хозяйство, Экономика, Ядерная безопасность
Министерство
Министерство экономики
Просмотры 2445
Принт06.02.2024
Դեմ քվեարկողները, դեմ են Հայաստանի գյուղացուն ու գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգությանը: