В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
6 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-327-Ն օրենքի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Պետական նպաստների մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխությամբ՝
- Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է սահմանել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները,
- հստակեցվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմանները օտարերկրյա քաղաքացի ծնողի համար և այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը,
- Օրենքից հանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելուց և վճարելուց հետո նշանակված նպաստը բռնագանձելու պահանջն այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ նոր ծնված երեխան նպաստ նշանակելուց հետո հայտնվում են մանկատանը՝ հաշվի առնելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պարբերական բնույթ չունի, տրվում է կոնկրետ ծննդյան կապակցությամբ և իրավունք տվող պայմանները սահմանված են դիմելու օրվա դրությամբ,
- հստակեցվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները՝ առանձնահատկություն սահմանելով ԱԾԽՄ կարգավիճակով երեխայի խնամակալի խնամքի նպաստի իրավնքի համար։
Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատված է Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածով։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել որոշման դրույթները համապատասխանեցնել վերոնշյալ օրենդրական փոփխություններին։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
- օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի (դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ, այսուհետ՝ դիվանագիտական ծառայության մարմին) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողը, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսինը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձը երեխայի ծննդյան նպաստ նշանակելու դիմումը կարող է ներկայացնել դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով կամ առցանց (կարող է ներկայացնել և առանց սույն օրենսդրական փոփոխությունների)։ նպաստ նշանակելու դիմումը կարող է ներկայացնել ծննդի պետական գրանցում իրականացրած դիվանագիտական ծառայության մարմինը, ում հասանելի է էլեկտրոնային հյուպատոսական համակարգը, եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է դիվանագիտական ծառայության մարմինը։ Ընդ որում, այս առանձնահատկությունները կիրառելի են, եթե եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է դիվանագիտական ծառայության մարմինը,
- եթե ծնողը դիմումը ներկայացնում է դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով, ապա նպաստի գումարը վճարվում է բացառապես ծնողի բանկային հաշվին փոխանցելու եղանակով` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի (հյուպատոսական հիմնարկի ղեկավարի) վավերացրած լիազորագիր: Այս դեպքում նպաստը վճարվում է նաև լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով,
- երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը մերժվում է, եթե օտարերկրյա քաղաքացի ծնողը բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում, չի ներկայացվել օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկանք,
- N 1 հավելվածի 20-րդ և 40-րդ կետերով նոր ծնված երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողին վերաբերող կարգավորումները չեն տարածվում խնամակալի վրա։
Դիվանագիտական ծառայության մարմնի գործառույթները (ծննդի պետական գրանցում իրականացրած դիվանագիտական ծառայության մարմինը, ում հասանելի է էլեկտրոնային հյուպատոսական համակարգը, առցանց ներկայացնում է տեղեկատվություն՝ նպաստ նշանակելու համար, ծառայություն է ուղարկում նպաստ նշանակելու համար անհրաժեշտ՝ դիմում և փաստաթղթեր) սահմանելիս հիմք է ընդունվել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը, մասնավորապես, 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը։
Բացի այդ, նախատեսվում է, որ այս դեպքում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողը, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսինը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձը կարող է դիմել նաև առցանց։ Հարկ է նկատի ունենալ, որ այս դեպքում, ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմնից առցանց ստացված տեղեկատվության հիման վրա նպաստ կնշակվի, եթե երեխայի ծննդի՝ դիվանագիտական ծառայության մարմնի կողմից կատարված պետական գրանցման մասին տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայում և դիմող ծնողը, երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով։ Հակառակ դեպքում նպաստը կնշանակվի ընդհանուր կարգով։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-327-Ն օրենքի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստին վերաբերող դրույթների կիրարկումը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի չի բխում ռազմավարական փաստաթղթերից և Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:
Այն նպատակ ունի Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի դրույթները համապատասխանեցնել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-327-Ն օրենքին:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ նախագծով հստակեցվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու և վճարելու ընթացակարգերի հստակեցմանը:
-
Обсуждалось
02.02.2024 - 19.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 1536
Принт