ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
22 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» «__________________» 2024 թվականի N ___ - Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի ______________ ___-ի N __-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են էկոպարեկային ծառայության (այսուհետ` Ծառայություն) ծառայողի (այսուհետ` Ծառայող) հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները:
- Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատկացվում են Ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ:
- Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ հատկացվում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հատուկ ուսուցումն անցնելուց հետո:
- Ծառայողներին պահելու և կրելու իրավունքով հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ հատկացնելու իրավունքը վերապահվում է Ծառայության պետին:
- ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Պահելու և կրելու իրավունքով հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ ստացած Ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները:
6․ Հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների վնասումը բացառելու նպատակով այն պետք է կրել անվտանգության պահանջների պահպանմամբ:
- Ծառայողին արգելվում է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
- Ծառայողի` հատուկ միջոցներով և անձնական պաշտպանության միջոցներով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են դրանց տեսակը, համարը, արտադրության տարեթիվը և հաստատվում Ծառայության կնիքով:
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Ծառայողը հատուկ միջոցներով և անձնական պաշտպանության միջոցներով գործուղվում է միջպետական պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված Ծառայողը դրանք ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:
- Ծառայողին հատկացված հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների, դրանց տեխնիկական վիճակի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`
1) Ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` Ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.
2) տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.
3) տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձի (այսուհետ՝ Հերթափոխի տեսուչ) կողմից` տարեկան մեկ անգամ։
- Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում Ծառայողը պարտավոր է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները հանձնել Հերթափոխի տեսուչին։
- Ծառայողը ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում դրանք ժամանակավորապես ի պահ է հանձնում Հերթափոխի տեսուչին։
- Ծառայողը, ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ, պարտավոր է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները հանձնել, եթե`
1) Ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու պայմանները.
2) Ծառայողը ժամանակավորապես մեկուսացվել է ծառայողական պարտականությունների կատարումից.
3) Ծառայողն ազատվել է Ծառայությունում ծառայությունից.
4) Ծառայողին արգելվել է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները կրել` բժշկական եզրակացությամբ:
- Հերթափոխի տեսուչին հանձնած հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների հանձնման և ընդունման գրքում:
- Հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները գործադրելու և օգտագործելու, ինչպես նաև դրանք կորցնելու կամ փչացնելու դեպքերում Ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` դրանք վերանորոգելու, կորած հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները որոնելու համար:
-
Обсуждалось
01.02.2024 - 16.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1935
Принт