Добавить в избранное

Проект принят

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

           1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

          2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ հստակեցվեց գործադիր իշխանության համակարգը, դրա համակարգային փոխհարաբերությունների շրջանակը Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և իշխանության մյուս ճյուղերի հետ:

          Սահմանադրության 146-րդ հոդվածով սահմանվեց, որ Կառավարությունը, հանդիսանալով գործադիր իշխանության բարձրագույն մարմին, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով, իսկ 147-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվեց, որ նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով:

          Մինչդեռ Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները ներկայում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով, իսկ Կառավարության կառուցվածքը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

           Վերոնշյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության կառավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

         2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

      «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

  1. սահմանվել է Կառավարության կազմը և կառուցվածքը,
  2. ամրագրվել են Կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, Կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, Կառավարության կազմում փոփոխությունները, Կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ,
  3. կարգավորվել են Կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները,
  4. նախատեսվել են դրույթներ Կառավարության նիստերի, Կառավարության որոշումների ընդունման կարգի վերաբերյալ,
  5. սահմանվել են Կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությանը և գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ:

       3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

        Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

        Նախագծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

        4. Ակնկալվող արդյունքը

        Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակ և համապարփակ կարգավորել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Կառավարության վերաբերյալ սահմանադրորեն ամրագրված նոր հարաբերությունները՝ ստեղծելով Կառավարության գործունեության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագիրը:

 


 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Обсуждалось

    24.01.2018 - 08.02.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 20743

Принт

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

07.02.2018

Նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ մասը նախատեսում է. «Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»: Այդ կապակցությամբ գտնում ենք, որ կառավարության նիստերի դռնփակ լինելն ինքնին խնդրահարույց կարող էր չլինել, եթե նախագծով ապահովված լիներ կառավարության իրավաստեղծ ողջ գործընթացի հրապարակայնությունը, և կառավարության գործունեության նկատմամբ վստահության բավարար մակարդակ: Այս համատեքստում առավել խնդրահարույց է նախագծում կառավարության նիստերի օրակարգը նախապես հրապարակելու պահանջի բացակայությունը: Կառավարության նիստերի դռնբաց լինելու ակնկալիքը գուցեև արդարացված չլիներ կամ նիստերի դռնբացությունը որևէ կարևորություն չներկայացներ, եթե նիստերից առաջ փաստացի մշտապես պահպանվեին հանրության համար կարևորություն ներկայացնող իրավական ակտերի նախագծերի պատշաճ հանրային քննարկումներ անցկացնելու պահանջը (hանրային քննարկումներ անցկացնելու օրենսդրական պահանջի խախտման վառ օրինակ է հենց քննարկվող նախագիծը, որը հանրային քննարկման դրվեց կառավարության նիստում հավանության արժանանալուց հետո՝ խախտելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ իրավական ակտերի պահանջները), այնուհետև դրան հաջորդեր նախագծի լրամշակման աշխատանքները, որից հետո վերջնական նախագիծը և կից փաստաթղթերը ներառվեին կառավարության նիստերի օրակարգ և հրապարակվեին կառավարության պաշտոնական կայքում: Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս նույնպես առկա չէ որևէ իրավական ակտ, որով կսահմանվեր կառավարության նիստերի օրակարգը համապատասխան նյութերով հրապարակելու պարտադիր պահանջ (այն սահմանված չէ ոչ ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում և ոչ էլ ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի թիվ 198-Ն որոշմամբ), և միակ իրավական ակտը, որտեղ շոշափվում են օրակարգի հրապարակման հետ կապված որոշակի հարցեր, ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն որոշումն է, որով հաստատված կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետից կրկին անմիջականորեն չի բխում, որ քննարկվող հարցերին վերաբերող նյութերը պետք է կցվեն օրակարգին, սակայն ներկայումս կառավարության նիստերը դռնբաց են և դրան նախորդում է e-gov.am կայքում կառավարության նիստերի օրակարգը և զեկուցվող հարցերին վերաբերող նյութերի, այդ թվում՝ համապատասխան իրավական ակտի նախագծի, դրա ընդունման հիմնավորման հրապարակումը: Առաջարկվող նախագծով կառավարության գործունեության ոչ հրապարակային ռեժիմի սահմանման միտումը հույս չի տալիս ենթադրելու, որ կառավարության նիստերի օրակարգը կից նյութերով կշարունակվի հրապարակվել ներկայիս պրակտիկային համապատասխան, եթե օրենքում չլինեն համապատասխան իրավական երաշխիքներ: Ավելին, նախագծում ոչ միայն բացակայում է կառավարության նիստի օրակարգը և զեկուցվող հարցերը օրակարգում պարտադիր կցելու պահանջը, այլև նախագծի 10-րդ հոդվածի 15-րդ մասում սահմանվում է, որ կառավարության նիստերի արձանագրությունը կամ դրա մի մասը կարող է հրապարակվել վարչապետի հանձնարարությամբ: Իսկ քննարկվող հոդվածի 17-րդ մասում սահմանվում է, որ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Նախագծի 10-րդ հոդվածի ամբողջական վերլուծությունից ստացվում է, որ կառավարության նիստ մտնող հարցերը չեն հրապարակվում (օրենքում համապատասխան պահանջի բացակայության պայմաններում), նիստերը դռնփակ են, նիստից հետո կառավարության աշխատակազմը նիստի արձանագրությունը, իսկ կառավարության անդամներն էլ՝ քննարկված հարցի վերաբերյալ տեղեկատվությունը կարող են հրապարակել բացառապես վարչապետի թույլտվությամբ, ինչի արդյունքում հանրությունն ստանալու է հատվածային և ոչ ամբողջական տեղեկատվություն կառավարության գործունեության մասին ընդհանրապես և նիստում քննարկված հարցերի մասին՝ մասնավորապես։ Անընդունելի է կառավարության իրավաստեղծ գործունեության ոչ թափանցիկ մեխանիզմների ներդրումը, ինչը համարում ենք լուրջ հետընթաց, որը չի բխում նաև ՀՀ կառավարության 2017-2022թթ․ ծրագրով ամրագրված հաշվետու և բաց կառավարման սկզբունքներից: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք՝ 1. Նախագծում ամրագրել կառավարության նիստերի օրակարգը և օրակարգում ներառվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը հրապարակելու պարտադիր պահանջ: 2. Նախագծում ամրագրել կառավարության նիստերի դռնբացության սկզբունքը՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, որոնք սահմանված են ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով: 3. Ամրագրել կառավարության աշխատակազմի կողմից կառավարության նիստերի արձանագրությունները հրապարակելու պարտադիր պահանջ, բացառությամբ գաղտնի հարցերի: 4. Վերացնել կառավարությունում քննարկված հարցի վերաբերյալ առանց վարչապետի թույլտվության կառավարության անդամի՝ տեղեկատվություն տրամադրելու իրավունքի սահմանափակումը։

Լիլիթ Հարությունյան

27.01.2018

Նախագծի 2-րդ հոդվածում անհրաժեշտ է նախատեսել այն նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի լեզվական քաղաքականությունը, քանի որ այն առանձին բնագավառ է ՀՀ Սահմանադրության («Սահմանադրական կարգի հիմունքներ» գլուխ, 20-րդ հոդված) և «Լեզվի մասին» ՀՀ օրենքի ուժով: Վերոգրյալի հիմքով առաջարկում եմ լրացում կատարել նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում և հավելվածում. կա՛մ 9-րդ, կա՛մ 10-րդ կետով նախատեսված նախարարություններից մեկին վերապահել լեզվական քաղաքականություն մշակելու և իրականացնելու լիազորություն` դրանցից մեկի անվանման մեջ, ինչպես նաև սույն նախագծի հավելվածի 9-րդ, կա՛ մ 10-դ կետում ավելացնելով «լեզվի» բառը: Նախագծի 2-րդ հոդվածում անհրաժեշտ է նախատեսել այն նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի լեզվական քաղաքականությունը, քանի որ այն առանձին բնագավառ է ՀՀ Սահմանադրության («Սահմանադրական կարգի հիմունքներ» գլուխ, 20-րդ հոդված) և «Լեզվի մասին» ՀՀ օրենքի ուժով: Վերոգրյալի հիմքով առաջարկում եմ լրացում կատարել նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում և հավելվածում. կա՛մ 9-րդ, կա՛մ 10-րդ կետով նախատեսված նախարարություններից մեկին վերապահել լեզվական քաղաքականություն մշակելու և իրականացնելու լիազորություն` դրանցից մեկի անվանման մեջ, ինչպես նաև սույն նախագծի հավելվածի 9-րդ, կա՛ մ 10-դ կետում ավելացնելով «լեզվի» բառը:

Լիանա Բաբաջանյան

25.01.2018

Սույն նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ մասի դրույթը չի ապահովում կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ինչպես նաև չի նպաստում պետական մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացմանը: Բացի այդ, այն համահունչ չէ նաև պետության որդեգրած քաղաքականությանը կոռուպցիայի դեմ պայքարում: Առաջարկում եմ տվյալ նորմը շարադրել հետևյալ կերպ. <<Կառավարության նիստերը դռնբաց են: Բացառիկ դեպքերում, վարչապետի որոշմամբ նիստը կարող է անցկացվել դռնփակ, եթե նիստի օրակարգում քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող հարցեր>>:

Узнать больше