ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
32 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 115-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների հաշվառման կենտրոնացված տեղեկատվական համակարգի ձևավորումը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների հաշվառումը՝ կենտրոնացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ» բառերով,
2) 3-րդ կետում՝
ա. 2-րդ ենթակետում «և դրա մասին որոշման ընդունման պահից» բառերը փոխարինել «չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, և վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից» բառերով,
բ. 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը «ապօրինաբար» բառից հետո լրացնել «(առանց համապատասխան թույլտվության)» բառերով, իսկ «տեղափոխելը,» բառը փոխարինել «տեղափոխելը կամ» բառերով,
գ. 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում իրականացնելը.»,
դ. 4-րդ ենթակետում ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 49-Ն որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների ցանկին համապատասխան» բառերով,
ե. 7-րդ ենթակետում «թույլտվության:» բառը փոխարինել «թույլտվության, բացառությամբ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.» բառերով,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.
«8) նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, և վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից չի անցել մեկ տարի:»,
3) 5-րդ կետը «ձևին համապատասխան» բառերից հետո լրացնել «՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով» բառերով,
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում անհրաժեշտ տեղեկությունները տվյալների բանկ կարող են մուտքագրվել նաև ինքնաշխատ եղանակով՝ համապատասխանաբար միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից:»,
5) 6-րդ կետի 1-ին ենթակետը «սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել ստորակետով,
6) 8-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամկետները լրանալու կամ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ կամ 8-րդ ենթակետերով նախատեսված պարտականությունը կատարելու մասին տեղեկատվությունը տվյալների բանկ մուտքագրված լինելու դեպքերում՝ նաև ինքնաշխատ եղանակով, եթե առկա չեն օտարերկրացուն անցանկալի համարելու այլ հիմքեր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2024թ. ...................... ........
Երևան
-
Обсуждалось
31.01.2024 - 15.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
Просмотры 1806
Принт