ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
14 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտով կարգավորման ենթակա խնդիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N166-Ն հրամանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից չի ներկայացվել պաշտոնական հրապարակման՝ դրա ընդունման համար օրենքով նախատեսված և իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի բացակայության պատճառով: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանն (այսուհետ՝ Հրաման) ուժը կորցրած ճանաչել և ընդունել նոր իրավական ակտ՝ ներքին (լոկալ) իրավական ակտի տեսքով:
2. Առկա իրավիճակը ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 10-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով Հրամանով սահմանվել է 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը։ Արդյունքում, Հրամանով հաստատված հավելվածով սահմանվել է այն ձևաչափը, որտեղ արտացոլվում են Ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը և, ըստ այդմ, ճշգրտվում շահութաբաժնի հաշվարկման բազան: Եվ ներկայումս Ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում գործածվում է Հրամանով հաստատված այդ ձևաչափը։ 3. Կարգավորման նպատակը Նախագծի ընդունման նպատակն է՝ բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի առկայությունը:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Նախագծի ընդունման դեպքում կբացառվի լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի գործողությունը: |
-
Обсуждалось
31.01.2024 - 15.02.2024
-
Тип
Приказ
-
Область
Финансовая
Просмотры 1586
Принт