Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
31 - За
-
21 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ռաֆայել Շաքարյան 30.01.2024 18:59:05 | Կարծում եմ սխալ է նշել ամիս ու օր, քանի որ ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում երբ որ օրինակ դեկտեմբեր ամսին չոր եղանակին տրանսպորտային միջոցը շահագործվի ոչ ձմեռային անվադողերով: Հնարավոր է որ սխալվում եմ , սակայն ես ավելի շատ տեսնում եմ միտում վարորդներին տուգանելու հնարավորության ստեղծելու: | Հայտնում ենք, որ ամառային անվադողերը նախատեսված չեն օդի ջերմաստիճանի 7ºC -ից ցածր պայամաններում շահագործելու համար, անգամ ճանապարհի չոր ծածկի առկայության պարագայում։ Դա պայամանավորված է նրանով, որ ցածր ջերմաստիճանային պայմաններում ամառային անվադողերը կարծրանում են և կորցնում են էլաստիկությունը, որի պատճառով անվադողի և ճանապարհի կառչման գործակիցը նշանակալիորեն փոքրանում է, որի հետևանքով մեծանում է ավտոմոբիլի արգելակային ուղին։ Միաժամանակ, անհամապատասխան անվադողերով երթևեկելը մեծացնում է վառելիքի ծախսը։Բացի վերը նշվածից եղանակային պայամաններին անհամապատասխան անվադողերով երթևեկելը սպառնում է ոչ միայն սեփական, այլ նաև երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությանը։ Տեղեկացնում ենք, նաև որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: | |
2 | Artak Arakelyan 02.02.2024 14:32:55 | Նոյեմբերի 15 ից մարտի 31-ը Հայաստանի կլիմայի համար մի քիչ երկար է։ Եթե վաղը Բրազիլիան կամ Էկվադորը դառնան ԵԱՏՄ անդամ էնտեղ էլ ե՞ն ձմեռային անվադողերով վարելու։ Ավելի տրամաբանական է օրվա միջին ջերմաստիճանով պայմանավորել պահանջը։ | Տեղեկացնում ենք, որ ԵԱՏՄ անդամ երկիրները ձմեռային անվադողերով երթևեկելու ժամկետը կարող են ընտրել ելնելով իրենց երկրի եղանակային պայմաններից։ Նշենք նաև, որ Որոշման նախագծով նախատեսվող դրույթները կիրառելի են միայն ՀՀ տարածքում։ Միաժամանակ Նախագծում նշված ժամկետը /նոյեմբերի 15-ից մարտի 31-ը/ օպտիմալ է, և ընտրվել է հիմք ընդունելով Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրած ՀՀ տարածաշրջաններում նոյեմբերից-մարտ ժամանակաշրջանի վերջին 5 տարիների ընթացքում օդի միջին ջերմաստիճանի և տեղումների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալների հիման վրա։ «Օրվա միջին ջերմաստիճանով պայամանավորած պահանջ» սահմանելը կիրառելի չէ, քանի որ ՀՀ տարածաշրջաններում նույն օրը դիտվում է օդի տարբեր ջերմաստիճաններ, ընդ որում տարբերությունը բավականին մեծ է։ | |
3 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 15.02.2024 13:27:45 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Համաձայնլինելով օրինագծին կարծում ենք, որ լուծում չի ստացել համասեզոնային անվադողեր ունենալու հարցը: Հայտնի է, որ շատ ավտոմեքենաներ համալրվել են համասեզոնային անվադողերով և դրանց շահագործումը տարվա բոլոր եղանակներին տեխնիկապես թոըյլատրելի է և անվտանգ: Հետևապես առաջարկում ենք օրինագծում լրացնել համապատասխան իրավակարգավորումներ այն մասին, որ տարվա բոլոր եղանակներին թույլատրվում է համասեզոնային ավտոդողերով երթևեկը և դրանց համար պատասխանատվության միջոցներ չեն նախատեսվում: | Շնորհակալություն Ձեր դիտարկումների համար։ Նշենք, որ համասեզոնային անվադողերը արտադրող գործարանների կողմից նախատեսված է շահագործել տարվա բոլոր եղանակներին: Ներկայումս նախագիծը գտնվում է լրամշակման փուլում, որի ընթացքում հաշվի կառնենք նաև Ձեր կողմից ներկայացված առաջարկություններին՝ համասեզոնային անվադողերի մասով Որաշման նախագծում համապատասխան դրույթ կավելացվի։ |