ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ԵՎ 728-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
12 - За
-
6 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի «________________» «_____» N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ԵՎ N 728-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքի 19-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 792-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանի «10.1-ին և 19-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «19-րդ հոդվածին» բառերով:
2. Որոշման 4-րդ կետի առաջին պարբերությունում «կոմիտեն» բառը փոխարինել «կոմիտեին» բառով.
3. Որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի 1-ին ենթակետում «որոնց» բառից հետո «զարգացումը, հատակագծումը, քաղաքացիների, հասարակության և պետության շահերի ապահովումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հատուկ կանոնների և ընթացակարգերի անհրաժեշտությամբ ու կիրառմամբ.» բառերը փոխարինել «կառուցապատումը, հատակագծումը, օգտագործումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումը պահանջում են օրենսդրական լրացուցիչ լուծումներ։» բառերով.
4. Կարգի IV գլուխը լրացնել նոր «10.1.» կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ Լիազոր մարմին) համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերում ներառվում են՝
1) համայնքի ղեկավարին ուղղված քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը (համասեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) և դիմումին կցվող փաստաթղթերի պատճենները,
2) ընդհանուր բացատրագիր,
3) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծի հիմնական գծագրի վրա` 1:10000 կամ 1:5000 մասշտաբով,
4) հողամասի հատակագիծը (շրջադարձային կետերի կոորդինատներով),
5) իրավիճակային հատակագիծը՝ 1:500 կամ 1:1000 մասշտաբով, նշելով հողամասը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի, շինությունների միջև հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհներն, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները,
6) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը՝ համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության, գլխավոր հատակագծով նախատեսված հեռանկարային զարգացման համապատասխան գոտիների սահմաններում համարժեք հողամասի տրամադրման անհնարինության պատճառների և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ,
7) հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները:
5. Կարգի 12-րդ կետում նշված «10-րդ կետի 3-րդ ենթակետով» բառերից հետո տեքստը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «և 10.1. կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է մարզպետին` համաձայնեցման, վերջինս ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր դրական եզրակացության հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե համաձայնեցման կամ պատճառաբանված որոշմամբ (իրավական ակտին հղում անելով) մերժում է:
6. Կարգի V գլուխը լրացնել նոր «12.3.» և «12.4.» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«12.3. Լիազոր մարմինը Կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 10.1. կետով նշված փաստաթղթերն ուսումնասիրում է և ներկայացված առաջարկությունների փաստաթղթային կազմը լիարժեք չլինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է առաջարկությունները ներկայացրած մարզպետին, իսկ լրակազմ փաթեթի առկայության դեպքում՝ 10-օրյա ժամկետում տալիս է եզրակացություն կամ ըստ անհրաժեշտության` ներկայացնում է շահագրգիռ պետական տարածքային կառավարման մարմիններ՝ կարծիքի:
12.4. Շահագրգիռ մարմինները Կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 10.1. կետով նշված առաջարկությունները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ իրենց կարծիքները ներկայացնում են Լիազոր մարմնին: Բացասական կարծիքները կամ կարծիք հայտնելու լրացուցիչ ժամկետի պահանջները պետք է լինեն հիմնավորված։ Նշված ժամկետում շահագրգիռ մարմինների կողմից կարծիք չներկայացվելու դեպքում տվյալ մարմնի կարծիքը համարվում է դրական»:
7. Ուժը կորցրած ճանաչել Կարգի 12.2. կետի 2-րդ ենթակետի «գ.» պարբերությունը:
8. Կարգի 12.2. կետի 2-րդ ենթակետի «դ.» պարբերությունից հանել «անհատական բնակելի տների և» բառերը:
9. Ուժը կորցրած ճանաչել Կարգի 13-րդ և 14-րդ կետերը:
10. Կարգի 18-րդ կետում «3-րդ ենթակետի «ա», «բ», «գ» պարբերություններով» բառերը փոխարինել «3-րդ ենթակետով և 10.1. կետով» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Տաթևի համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման նախաբանի «10.1-ին և 19-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «19-րդ հոդվածով» բառերով:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
-
Обсуждалось
29.01.2024 - 13.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 1838
Принт