Добавить в избранное
«Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծ
-
5 - За
-
26 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անի Պետրոսյան 02.02.2024 11:42:23 | 1. Մի կողմից կարգը վերաբերում է ֆիզիկական անձից ձեռքբերվող ապրանքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերին, մյուս կողմից կանոնադրական կապիտալում ներդրվող գույքին։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ գույքն իր մեջ ներառում է նաև գույքային իրավունքները, որը չի բավարարում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի սահմանմանը։ Հետևաբար, առաջարկում ենք հակասություն առաջացնող դրույթները համապատասխանեցնել։ 2. Համաձայն կարգի՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում ապրանք ձեռքբերող (ստացող) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Ստացվում է կարգը չի գործում, եթե ֆիզիկական անձից ապրանք ձեռքբերողը նոտարն է։ Եթե, այնուամենայնիվ, կարգով սահմանված դեպքերում նոտարը նույնպես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու պարտավորություն ունի, ապա նոտարին նույնպես ավելացնել։ 3. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը որևէ տրամաբանություն չունի։ Քանի որ հաշվարկային փաստաթղթերը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտվում, չեղարկվում և անվավեր են ճանաչվում, ապա առաջարկում ենք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը հանել և ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտման, չեղարկման և անվավեր ճանաչման հնարավորություն տալ նաև էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերին։ | ՀՀ հարկային օրենսգրքով (4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետ) տրված է "ապրանք" հասկացության սահմանումը և նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսված են միայն օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում ապրանքների ձեռքբերմանը։ Ներկա փուլում նախագծով սահմանված կարգավորումները նախատեսվում է կիրառել ապրանք ձեռքբերող (ստացող) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ։ Որոշման նախագծի հավելվածով սահմանվող կարգի 7-րդ կետի համաձայն՝ "էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, դուրս գրված այդ փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով սխալներով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկություններ ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ"։ Փաստաթղթում սխալների հայտնաբերման դեպքում հարկ վճարողը կարող է համակարգում խմբագրել արդեն դուրս գրված փաստաթուղթը։ Միաժամանակ, սխալներով դուրս գրված և ուղղված փաստաթղթերը պահպանվում են էլեկտրոնային համակարգում։ | |
2 | Անի Պետրոսյան 13.02.2024 09:55:30 | Համաձայն կարգի՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում ապրանք ձեռքբերող (ստացող) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Ստացվում է կարգը չի գործում, եթե ֆիզիկական անձից ապրանք ձեռքբերողը նոտարն է։ Եթե, այնուամենայնիվ, կարգով սահմանված դեպքերում նոտարը նույնպես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու պարտավորություն ունի, ապա նոտարին նույնպես ավելացնել։ | Ներկա փուլում նախագծով սահմանված կարգավորումները նախատեսվում է կիրառել ապրանք ձեռքբերող (ստացող) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ։ | |
3 | Անի Պետրոսյան 13.02.2024 09:56:07 | Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը որևէ տրամաբանություն չունի։ Քանի որ հաշվարկային փաստաթղթերը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտվում, չեղարկվում և անվավեր են ճանաչվում, ապա առաջարկում ենք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը հանել և ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտման, չեղարկման և անվավեր ճանաչման հնարավորություն տալ նաև էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերին։ | Որոշման նախագծի հավելվածով սահմանվող կարգի 7-րդ կետի համաձայն՝ "էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, դուրս գրված այդ փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով սխալներով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկություններ ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ"։ Փաստաթղթում սխալների հայտնաբերման դեպքում հարկ վճարողը կարող է համակարգում խմբագրել արդեն դուրս գրված փաստաթուղթը։ Միաժամանակ, սխալներով դուրս գրված և ուղղված փաստաթղթերը պահպանվում են էլեկտրոնային համակարգում։ |