Добавить в избранное

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

  

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․ Աղբավայրը շահագործողների, այդ թվում՝ աղբավայրը շահագործող և միաժամանակ նաև տնօրինող հանդիսացողների կողմից աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

  1. Աղբավայրը տնօրինողների կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանք՝ տվյալ արարքի համար սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

  • Обсуждалось

    25.01.2024 - 10.02.2024

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1959

Принт

Связанные документы / ссылки