-
3 - За
-
10 - Против
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002 թվականին, որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ, որի հիման վրա, հետագայում մշակվել և ընդունվել են նեղոլորտային՝ առավել մասնագիտական դաշտը կարգավորող օրենքները, մասնավորապես՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը, «Գրադարանների մասին» ՀՀ օրենքը, «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը և այլն։
Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի զարգացման արդյունքում, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում պարբերաբար (2011 և 2018 թթ.) կատարվել են փոփոխություններ և լրացումներ։
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման, անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ․ ռազմավարությանը», Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 և 41-րդ կետին։
Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 21-րդ, 22-րդ, 25-րդ, 26-րդ, 26.1-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածներում։ Այդ փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը։
Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ․ ռազմավարության» ընդունմամբ պայմանավորված, պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացմանը վերաբերող Օրենքի 2-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ․ «Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում և իրականացվում է «Մշակույթի պահպանման, տարածման և զարգացման ռազմավարության» հիման վրա, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։
Աշխարհում և Հայաստանում մշակույթի ոլորտում ընթացող վերջին տարիների զարգացումներով պայմանավորված առանցքային է Օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, որը միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված «self-employed artist» եզրույթն է։ Ինքնազբաղ արվեստագետ ասելով հասկանում ենք որևէ ստեղծագործական միության չանդամակցող և որևէ կազմակերպությունում մշտական գործունեություն չծավալող, անկախ արվեստագետ, անհատ ստեղծագործական աշխատող, ով գրանցված է հարկային դաշտում և ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը։
Օրենքով առաջարկվում է սահմանել նաև «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է որևէ մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնող, կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ։ Տվյալ կազմակերպությունների ոչ ստեղծագործական անձնակազմը՝ տնօրեն, տեխնիակակն սպասարկողներ, հսկիչներ, հաշվապահներ, ադմինիստրատորներ, չեն հանդիսանում մշակութային գործունեությամբ զբաղվող անձ։
Օրենքի 4-րդ հոդվածի վերոնշյալ լրացումները միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը, որն իրականացվում է Նախարարության կողմից կազմակերպվող դրամաշնորհային ծրագրերի, Նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից իրականացվող միջոցառումներում վերոնշյալ ստեղծագործողներին ընդգրկելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի, հավասար մրցակցային դաշտի ձևավորման միջոցով:
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հրամայականով պայմանավորված, ինչը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից և պետք է ամրագրվի նաև օրենքով, խմբագրվել է Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև ավելացվել է նոր հոդված՝ 26․2-ը։ Կատարվող լրացումը ամրագրում է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը իրականացնելու է թանգարանների կառավարման և թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման գործառույթները։ Այդ նպատակով, նշյալ հիմանդրամը իրականացնելու գովազդատեղեկատվական աշխատանքներ, ներգրավելու է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, իրականացնելու է դաշտի մշտադիտարկում և վերլուծություն, որի հիման վրա առաջարկելու է զարգացման հեռանկարային ծրագրեր, կազմակերպելու և համակարգելու է արտերկրում հայկական մշակոյթը ներկայացնելու գործընթացը, Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային այլ հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված այլ աշխատանքներ։
Նույն 21-րդ հոդվածը լրացվել է երեք նոր կետերով, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունը պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման, միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու սկզբունքները: Ներկայում շրջանառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով ՀՀ քաղաքացի հանդիսացող մշակույթի գործիչներ, արվեստագետներ, ովքեր որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոների ու մրցանակաբաշխությունների և արժանացել մրցանակի, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կստանան անվանական թոշակ՝ ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով:
Այս կարգի ընդունումը ոչ միայն նպատակ ունի խրախուսելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցույթներին և փառատոներին, որն իր հերթին կնպաստի հայ մշակույթի հանրահռչակմանը, այլև միտված է պետության կողմից արվեստագետների կատարած աշխատանքի և ձեռքբերումների արժևորմանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում շրջանառվում է նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով չեղարկվելու են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները, անհրաժեշտություն է առաջացել խմբագրելու օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու «Պետական» բառի օգտագործումը։ Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կազմակերպությունները, որոնք կրում են «Պետական» անվանումը ներկայում ունեն և համապետական և մարզային և համայնքային նշանակություն։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում տարբերակված մոտեցում կիրառել։ «Պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը շնորհել մարզային նշանակություն և գործառույթներ իրականացնող կազմակերպություններին և համապատասխանաբար «Համայնքային» անվանումը շնորհել համայնքային գործունություն ծավալող և նշանակություն ունեցող կազմակերպություններին։
Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին։
Նույն հոդվածում կատարվել է երկու նոր լրացում, որոնք վերաբերում են լիազոր մարմնի կողմից մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերի հաստատմանը, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականության սահմանմանը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 16.11.2023թ. N 2377-Ա/2 հրամանով հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը, որով ոչ միայն սահմանվում են կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորում անցկացնելու իրավահարաբերությունները, այլև վերջիններիս վարձատրության մեխանիզմը: Ատեստավորման գործընթացը կազմակերպվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից անցկացվող քննությունների միջոցով` ստեղծագործողի պրոֆեսիոնալիզմի, կատարողական վարպետության և բեմական տվյալների օբյեկտիվ գնահատականի հիման վրա: Ատեստավորման արդյունքների հիման վրա ստեղծագործական անձնակազմի աշխատակցի՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության վերաբերյալ hանձնաժողովի կայացրած որոշման դեպքում կարող է քննարկվել աշխատակցի հետագա ստեղծագործական գործունեության մեջ ընդգրկման հնարավորությունների վերաբերյալ ելույթավճարի խմբի հարցը: Զբաղեցրած պաշտոնին (հաստիքին) աշխատողի անհամապատասխանության հիմքով կազմակերպության տնօրենը կայացնում է աշխատանքից ազատելու որոշում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն: Հանձնաժողովի որոշման հիման վրա կազմակերպության տնօրենը հրամանով հաստատում է աշխատողի ատեստավորման արդյունքը և սահմանում աշխատողի վարձատրության չափը։ Աշխատողի վարձատրությունը ձևավորվում է Կազմակերպության հաստիքացուցակով սահմանված աշխատավարձի դրույքաչափից և ելույթավճարից: Նման սկզբունքը հնարավորություն է ընձեռում կազմակերպության տնօրեններին կիրառել վարձատրության ավելի ճկուն համակարգ։ Ելույթավճարները սահմանվում են ըստ ներկայացված թատերահամերգային ծրագրերի, ինչպես նաև ստեղծագործական անձնակազմի արտիստների ներգրավվածության՝ Կազմակերպության ֆինանսական հնարավորությունների հիման վրա: Ստեղծագործական անձնակազմի այն աշխատողներին, ում համար նախատեսված չէ Ատեստավորում, դրույքաչափերը սահմանվում են հարցազրույցի հիման վրա՝ հաշվի առնելով իրենց մասնագիտական որակավորումը և աշխատանքի փորձը: Կազմակերպության կողմից հրավիրյալ արվեստագետ (երաժիշտ, մենակատար, դիրիժոր, դերասան, ռեժիսոր և այլ) ներգրավելու պարագայում, վերջինիս ելույթավճարը սահմանվում է կողմերի միջև ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա:
Այդ համատեքստում, առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 26-րդ հոդվածում՝ նոր պարբերությամբ. «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և լիազոր մարմնի կողմից սահմանված սակագնային քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը»։
Առաջարկվում է ուժը կործցրած ճանաչել Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 26.1-րդ հոդվածի 4-րդ կետը և օրենքի 31-րդ հոդվածը, որոնք վերաբերում են պետական ծրագրերի ներկայացման գործընթացին և ժամանակացույցին։
Խմբագրական փոփոխություն է կատարվել Օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին կետում. «ֆիլմարվեստի» բառը փոխարինվել է «կինոարվեստի» բառով և 2-րդ կետի 1-ին ենթակետում «տարածմանը» բառը փոխարինվել է «տարածումը» բառով։
Օրենքի անցուցամային դրույթներով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը և ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո ընդունվում եմ Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգեր, այդ թվում՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը:
Անցումային դրույթներով նաև սահմանվում է, որ մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները կավարտվի 2025 թվականի դեկտեմբերի 25-ին։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների՝ իրավական ակտերի մշակում հրամայականից։
-
Обсуждалось
24.01.2024 - 14.02.2024
-
Тип
Закон
-
Область
Культура
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2323
Принт