В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
10 - За
-
7 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված N 1667-Ն որոշմամբ, համաձայն որի պետական գույքի վաճառքն աճուրդով կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխման հետ։
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող որոշման մեջ պետական գույքի աճուրդով վաճառքն իրականացման դեպքերում նշված է՝ (նաև էլեկտրոնային) տարբերակը, սակայն նշված չէ էլեկտրոնային եղանակով տվյալ գործընթացն ո՞ր իրավական ակտով է կարգավորվում, ինչպես նաև հստակ սահմանված չեն այն դրույթները որոնք կիրառելի են նաև էլեկտրոնային աճուրդի անկացման գործընթացում և որոնց համար բացառություններ են սահմանվում։
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված N 1667-Ն որոշումը, որով բարեփոխվել է պետական գույքի օտարման և պետական գույքի վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգ և այն համապատասխանեցվել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի ներկայիս գործող կարգավորումներին։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված N 1667-Ն որոշմաման և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման որոշ ընթացակարգային դրույթներ ունեն տարբեր սահմանումներ և հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ մշակվել է ներկայացված նախագիծը, որով որոշման մեջ և հավելվածներում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումը։
Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 21-րդ կետով սահմանված դրույթն այն մասին, որ գույքն աճուրդով կամ մրցույթով չվաճառվելու դեպքում, մինչև սահմանված ժամկետը լրանալը գույքի հավանական գնորդները կարող են դիմել լիազոր մարմին` տվյալ գույքը վաճառելու մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար գործնականում չի կիրառվում, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված ավելի կարճ ժամկետների պարագայում նշված դրույթը կորցրել է իր արդիականությունը՝ Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում նաև 1-ին հավելվածի 21-26-րդ կետերը։
2023 թվականի նոյեմբերի 14-ին կայացած Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/339-2023 արձանագրության 21-րդ կետի, որով հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը պետական գույքի օտարման գործընթացում տարաժամկետ վճարման դրույթ սահմանելու դեպքում համապատասխան տոկոսների հաշվարկման մեխանիզմներ ներկայացնել, որով ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկության հիման վրա որոշմամբ հաստատված N N 1, 2 հավելվածներով հաստատված կարգերում կատարվել են լրացումներ՝ հետևյալ բովանդակությամբ.
Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 10-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը՝ համապատասխանաբար «վաճառելու մասին» և «վճարման ժամկետների» բառերից հետո լրացնել «և, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում՝ ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում է գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ) պարբերությամբ:
Որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 6-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը՝ համապատասխանաբար «վաճառելու մասին» և «վճարման ժամկետների» բառերից հետո լրացնել «և, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում՝ ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում է գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ) պարբերությամբ:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով, որ պետական գույքի վաճառքն աճուրդով կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված N 1667-Ն որոշման պահանջներին համապատասխան նախագծով առաջարկվում է գործող որոշման մեջ «նաև էլեկտրոնային» բառերը փոխարինել (նաև էլեկտրոնային համակարգի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման) բառերով, իսկ որոշ դեպքերում՝ բացառություններ սահմանել էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների համար։
- 2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում պետական գույքի վաճառքի գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։
-
Обсуждалось
22.01.2024 - 10.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Отчуждение государственной собственности
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 1572
Принт