-
0 - За
-
3 - Против
|
2018 թվականի հուլիսի 19-ից հուլիսի 29-ը Երևանում կայանալու է Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններ և 11-րդ բանակումներ: Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հետ համատեղ մշակվել և իրականացվում են մարզամշակութային, կրթադաստիարակչական, քարոզչական և այլ ծրագրեր ու ձեռնարկներ, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նվիրված երիտասարդական, մարզական և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվում սկաուտական բանակումների կազմակերպական և համահայկական խաղերի իրականացման աշխատանքներին: ՀՀ սփյուռքի նախարարության 2018 թվականի գերակա խնդիր է սահմանվել Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ երիտասարդական կազմակերպությունների դերի ակտիվացումը, որի համաձայն, նախատեսված է աջակցություն ցուցաբերել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման (ՀՄԸՄ) 100-ամյակին նվիրված ձեռնարկների իրականացմանը Հայաստանում: Հայրենի հողի վրա իրականացվող այս լայնամասշտաբ միջոցառումը հնարավորություն կտա աշխարհի տարբեր անկյուններից ժամանած շուրջ 1000 հայ երիտասարդներին ոչ միայն շփվել, բարեկամանալ, այլ, որ ավելի կարևոր է, ամրապնդել իրենց հայկական արմատները: Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և 11-րդ բանակումների մասնակիցները հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ են և ժամանում են տարբեր երկրներից, ստանալով մուտքի արտոնագրեր: Սույն նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել մասնակիցների մուտքի արտոնագրեր ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարման հարցը: |
2. Առաջարկվող կարգավորման բնույթը |
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և 11-րդ բանակումների մասնակիցների համար մուտքի արտոնագրի համար սահմանված պետական տուրքի գանձումից ազատելու խնդիրը: |
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը |
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի կողմից: |
4. Ակնկալվող արդյունքը |
Նախագծի ընդունման արդյունքում Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և 11-րդ բանակումների մասնակիցները կազատվեն պետական տուրքի վճարումից: |
-
Обсуждалось
23.01.2018 - 08.02.2018
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Общественное обсуждение
23.01.2018 12:00
Վազգեն Սարգսյան 3
Просмотры 7868
Принт