Добавить в избранное

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով․

1․ Գործող կարգով հիմնավորող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում է նաև դպրոցի՝ սուբսիդիայով ստացված միջոցներից մնացորդը և մնացորդ ունենալու դեպքում Հանձնաժողովը այն պետք է հաշվի առնի ֆինանսավորման որոշումը կայացնելուց։ Սակայն սուբսիդիայի մնացորդն օգտագործելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության համապատասխան որոշում, որի ընդունումը տևում է առնվազն 1 ամիս։ Նման մեխանիզմը չի համապատասխանում «Արագ արձագանքման ֆոնդ»–ի սկզբունքներին։ Այս նկատառումից ելնելով՝ որոշվել է հանել Մնացորդի տեղեկանքի ներկայացման պահանջը և ֆինանսավորումն իրականացնելիս հաշվի չառնել առկ ամնացորդը։

2․ Գործող կարգով տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումերի հաստատման Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակի փոփոխությունը պետք է ներկայացվի ՀՀ ֆինանսների նախարարություն համաձայնեցման, որը ստանալու դեպքում միայն կարող են կնքվել համապատասխան պայմանագրեր։ Սակայն N 5 հավելվածի N 7 աղյուսակի փոփոխությունը ԲՍԿ մարմնի իրավասությունների շրջանակներում է և ՀՀ ՖՆ համաձայնեցման ներկայացնելով միայն ժամանակ է ծախսվում։

Այսպիսով, ԱԱՖ–ի շրջանակներում ֆինանսավորման մեխանիզմն ավելի օպտիմալացնելու նպատակով կարգում կատարվում են համապատասխան փոփոխությունները

  • Обсуждалось

    15.01.2024 - 30.01.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука, Градостроителство

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1768

Принт