Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ «ՀԱՅՖԻԼՄ»» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____2023 ԹՎԱԿԱՆ     N    Ա

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ «ՀԱՅՖԻԼՄ»» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 1-ին մասով, «Հիմնադրամների մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 65-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. 1. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 210.02511) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ):
  2. Հաստատել Հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
  3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
  4. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
  5. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ___________ (անձնագրի համար` _______, տրված՝ _______, _______ -ի կողմից):
  6. 6. Առաջարկել գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հիմնադրամի պետական գրանցումը:
  7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1)  սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո  մեկամսյա  ժամկետում՝

ա. ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորու­թյուն­ների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունք­ների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտա­վորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը.

գ. ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

2) ապահովել  սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների  ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման  գործըն­թացը։

3) Հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի կազմը:

  1. Սահմանել, որ Հիմնադրամը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության իրավա­­հաջորդն է և նրան են անցնում վերակազ­մա­կերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականություն­ները՝ փոխանց­ման ակտին համա­պա­տաս­խան:
  2. Հայաստանի Հանրա­պետության տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի հետ կնքել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2008 թվականի օգոստոսի 15-ին կնքված N 24/008 անհատույց օգտագործման պայմա­նագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունք­ների գրանցման ծախսերն ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի միջոցների հաշվին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  Երևան           

 

 

 

Հավելված ----

ՀՀ կառավարության ------ թ.

------------------------- որոշման

 

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ «ՀԱՅՖԻԼՄ»

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» Հիմնադրամը (այսուհետ' Հիմնադրամ) հիմնադրամի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է կինոարտադրության բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով:

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թ. ապրիլի 17-ի N417 որոշման համաձայն, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ձեռնարկության (գրանցված Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից՝ 08.09.1995թ., գրանցման համարը՝ 271.140.00633.; վկայական N01Ա017080) վերակազմավորման ճանապարհով, վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը:

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 20 հուլիսի 2006թ.-ի N 1110-Ն որոշմամբ վերանվանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:

Կազմակերպությունը վերանվանված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

ՀՀ կառավարության 14.07.2022թ-ի թիվ 1072-Ա որոշման համաձայն՝ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 271.210.02487) վերակազմակերպվել է միացման ձևով՝ միացվելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Կազմակերպությունը «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:

  1. «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» Հիմնադրամը (այսուհետ' Հիմնադրամ) հանդիսանում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:
  2. Հիմնադրամի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
  3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված պետական մարմինը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև ՝ Պ.Լ.Մարմին):
  4. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրիգույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:
  5. Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  6. Հիմնադրամը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:
  7. Հիմնադրամը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Հիմնադրամը ստեղծված է անժամկետ:
  8. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով:
  9. Հիմնադրամի անվանումն է'
  • հայերեն լրիվ՝ Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ» հիմնադրամ,

հայերեն կրճատ՝ «Հայֆիլմ» հիմնադրամ

  • ռուսերեն լրիվ` Фонд Национального кино Армении "Арменфильм",

ռուսերեն կրճատ՝ Фонд "Арменфильм"

  • անգլերեն լրիվ` National Film Foun of Armenia "Armenfilm"

անգլերեն կրճատ՝ "Armenfilm" Fund:

  1. Հիմնադրամի գտնվելու վայրն Է՝ ՀՀ, ք.Երևան, Վ. Տերյան 3 ա շենք:

 

  1. Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը

 

  1. Հիմնադրամի գործունեության առարկան է.

1) մշակութային գործունեության իրականացումը,

2) ազգային կինոնկարների (այդ թվում՝ խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր՝ ներառյալ մանկապատանեկան ֆիլմեր, դեբյուտներ) արտադրության աջակցությունը և կինոտարեգրության փաստավավերագրումը,

3) կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանումը, վերականգնումը, թվայնացումն ու տարածումը,

4) կինոշուկաների և կինորատադրանքի տարածման հարթակների վերլուծությունը,

5) կինոարվեստի ոլորտում բարեփոխումների և ռազմավարական ծրագրերի իրականացումը:

  1. Հիմնադրամի գործունեության նպատակներն են.

1) կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր և մշակութային պահանջների ձևավորումն ու բավարարումը,

2) կինոարվեստի բարձրարժեք և որակյալ գործերի ստեղծմանն աջակցությունը,

3) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը,

4) ազգային ֆիլմերի ստեղծումը, տարածումն ու պահպանումը,

5) կրթական, գիտական և տեղեկատվական համակարգերի զարգացումը,

6) համատեղ կինոարտադրության խթանումը,

7) կինոժառանգության և կինոտարեգրության պահպանումը,

8) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ազգային կինոարվեստի հանրահռչակումը,

9) միջազգային կինոկազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ արտադրությամբ իրականացվող կինոնկարներին աջակցությունը,

10) կինոարտադրության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին տեղական և միջազգային շուկաներին ինտեգրման աջակցության իրականացում,

11) կինոոլորտի զարգացմանն ուղղված կինոծրագրերի իրականացումը,

12) օտարերկրյա ներդրումների ներգրավումը:

  1. Հիմնադրամն իր գործունեության նպատակներին համապատասխան.

1) ինքնուրույն Է ծրագրում իր հիմնական գործունեությունը, որոշում կինոոլորտի զարգացման հեռանկարային ծրագրերը,

2) օգտագործում Է իր ձևաթղթերը, անվանումն ու խորհրդանիշը գովազդի նպատակով, ինչպես նաև թույլատրում Է դրանց օգտագործումը այլ իրավաբա­նական և ֆիզիկական անձանց կողմից պայմանագրային հիմունքներով,

3) ապահովում Է հիմնադրամին ամրացված շենքերի ու շինություն­ների պահպանությանն ու օգտագործմանն անհրաժեշտ պայմանակարգը (ռեժիմը), իրականացնում է տեխնիկայի հակահրդեհային անվտանգության միջոցա­ռումներ,

4) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

5) Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամը՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել՝

       1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը.

      2) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

      3) Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման կարգը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեն:

6) անդամակցում է միջազգային կազմակերպություններին:

  1. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հրատարակչական գործունեություն,

2) տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ,

3) ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն¸

4) Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի (այդ թվում՝ սեփական և այլ արտադրության ֆիլմերի, արխիվային նյութերի) վերականգնման, թվայնացման և տարածման ծառայությունների մատուցում,

5) Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի (այդ թվում՝ կինոտարեգրության) օգտագործման թույլտվությունների տրամադրում և ձեռքբերում,

6) հետազոտական, փորձագիտական, վերլուծական և խորհրդատվական աշխատանքների կազմակերպում ու իրականացում:

  1. Հիմնադրամի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
  2. Պետական բյուջեով Հիմնադրամի համար ուղղակի նախատեսված միջոցների սահմաններում Հիմնադրամի կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով: Հիմնադրամի կողմից պետությանը այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով:

 

  • Հիմնադրամի գույքի տնօրինման և կառավարման կարգը
  1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
  2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և ֆինանսական միջոցները:
  3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
    18. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր կանոնադրական նպատակների իրականացման համար կամ կամ իր մասնակցությամբ ստեղծած տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).
7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

  1. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի:
  2. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և/կամ սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
  3. Հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ Հիմնադրամի լուծարումից հետո մնացած գույքի:
  4. Հիմնադրամի սեփականության պահպանման հոգսը կրում է Հիմնադրամը:
  5. Հիմնադրամի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

 

  1. Հիմնադրամի լիազորությունները

 

  1. 24. Սույն կանոնադրության նպատակներին համապատասխան հիմնադրամն իրավունք ունի՝

1) ապահովել շահերի բախման կառավարելիությունը.

2) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում.

    3) անձամբ իրականացնել ձեռնարկատիրական գործոնեություն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակիցը.

4) անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.
5) ապահովել կինոռեեստրի ստեղծումը և դրա հետագա վարումը.

    6) ապահովել անձեռնմխելի կապիտալի արդյունավետ կառավարումը, ինչպես նաև անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաև հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա ամրացրած սկզբնական այլ գույքի չափի և տեսակների նկատմամբ վերահսկողությունը:

     7) հաստատել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի դրամական միջոցների տեղաբաշխման ձևերը, ուղղությունները և սահմանաչափերը, դիլերի ընտրությունը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը և դրա լրացումները կամ փոփոխությունները՝ համաձայն “Հիմնադրամների մասին” ՀՀ օրենքի 38 հոդվածի 4-ճրդ մասի և 39.1-39.6 հոդվածների:

 

    8) ապահովել պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը.

9) ապահովել պետական բյուջեից և դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերահսկումը.

10) աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը.

11) աջակցել համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը.

12) աջակցել կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը.

13) աջակցել կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը.

14) ուսումնասիրել ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև այդ ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները և դրանց վերաբերյալ տալ եզրակացություն.

15) ուսումնասիրել համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրել համատեղ արտադրության կարգավիճակ և դադարեցնել կարգավիճակը.

16) ուսումնասիրել վարձութային վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրել վարձութային վկայական և դադարեցնել դրա գործողությունը.

17) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

18) ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի հետ կնքելու պայմանագրեր.

19) իրականացնել օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

 

  1. Հիմնադրամին ամրացված գույքը

 

  1. Հիմնադրի որոշմամբ Հիմնադրամին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:
  2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից Հիմնադրամին ամրացված գույքը:
  3. Հիմնադրամն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
  4. 28. Հիմնադրամն իրավունք ունի իրեն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  5. Վարձակալության հանձնված ամրացված գույքի օգտագործման արդյունքում Հիմնադրամի ստացած եկամուտները Հիմնադրամի սեփականությունն են: Հիմնադրամին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

 

 

 

  1. Հիմնադրամի մարմինները

 

  1. Հիմնադրամի մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, տնօրենը և վերստուգիչը՝ անձեռնմխելի կապիտալ ունենալու պարագայում:

 

  • Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

 

  1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:
  2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները:
  3. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդը բաղկացած է 7 /յոթ/ անդամից, որում ընդգրկվում են`

1) լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.

2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.

3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.

4) չորս մասնագետ (այդ թվում՝ օտարերկրյա)՝ մրցութային կարգով։

  1. Սույն կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն, երեք տարի ժամկետով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) ստացել է կինոփառատոնի մրցանակ.

2) համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է.

3) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ։

  1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները հոգաբարձուների խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և մյուս անդամները չեն համարվում Հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ և իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են Հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է Հոգաբարձուների խորհուրդը:
  3. Հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է Հոգաբարձուների խորհուրդը՝ կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
  4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:
  5. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ Հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.

4) եթե դադարել են Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը.

7) նրա մահվան դեպքում.

8) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:

  1. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:
  2. Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում Հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է հիմնադիրներին, Հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին:

 

 

  • Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշումների ընդունման կարգը

 

  1. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուներիխորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
  2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և ազատման, Հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև Հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  3. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

 

 

  1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունները

 

  1. 45. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝

1) հաստատում է Հիմնադրամի ռազմավարական ծրագիրը (ծրագրերը).

2) հաստատում է Հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունները.

3) հաստատում է Հիմնադրամի գույքի տնօրինման կարգը.

4) ընդունում է Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշում.

5) ընդունում է Հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշում.

6) նշանակում է Հիմնադրամի լուծարման հանձնաժողով (լուծարող), սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները, հաստատում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռը, հաստատում է լուծարման հաշվեկշիռը.

7) ընդունում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումներ.

  1. ընդունում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի,տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումներ.
  2. ընդունում է Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումներ. եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.
  3. ընդունում է տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումներ.
  4. իրականացնում է Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկում.
  5. սույն կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է տնօրենի հաշվետվությունները.
  6. իրականացնում է Հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրություն.
  7. հաստատում է Հիմնադրամի կառուցվածքը.
  8. հաստատում է Հիմնադրամի հաստիքացուցակը.
  9. հաստատում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների բաշխման կարգն ու ձևը, ֆինանսավորման ուղղությունները, սահմանաչափերն ու մասնաբաժինները, ինչպես նաև դրանց հաշվին ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման չափը.
  10. հաստատում է Դրամագլխի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման իրականացման տարեկան ծրագիրը.
  11. հաստատում է Հիմնադրամի դրամական միջոցների տեղաբաշխման ձևերը, ուղղությունները և սահմանաչափերը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը և դրա լրացումների կամ փոփոխությունները:
  12. իրականացնում է Հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
  13. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալուՀիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

 

  1. Հիմնադրամի խորհրդի նախագահի լիազորությունները

 

  1. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները՝ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով:
  2. Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ:
  3. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է Հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել Հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.

2) գումարում է Հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ՝ “Հիմադրամների մասին” ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

  1. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
  2. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:
  3. Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
  4. Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

 

 

  1. Հիմնադրամի տնօրենը

 

  1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է մրցութային կարգով ընտրված տնօրենը։
  2. Տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները։
  3. Երեք տարի ժամկետով տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած տնօրենի պաշտոնի երեք հավակնորդներից այն թեկնածուն, որի՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրն արժանանում է խորհրդի հավանությանը։
  4. Տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում։

 

  • Հիմնադրամի տնօրենի լիազորությունները

 

  1. Հիմնադրամի տնօրենը՝

1) առանց լիազորագրի հանդես է գալիս Հիմնադրամի անունից, ներկայացնում է նրա շահերն ու կնքում է գործարքներ,

2) օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,

3) տալիս է Հիմնադրամի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում' վերալիազորման իրավունքով,

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,

5) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև,

5) սահմանում է կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,

7) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

8) Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի տարեկան ծախսերի նախահաշիվը,

9) Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը,

10) կազմակերպում է Հիմնադրամին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի նախագծային, շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքներ,

11) լիազորված պետական մարմնի համաձայնությամբ փոփոխում է շինությունների կիրառական նշանակությունը, եթե այն չի խոչընդոտում Հիմնադրամի ստեղծագործական գործունեությանը,

12) որոշում է կայացնում Հիմնադրամի տրանսպորտային միջոցների օգտագործման վերաբերյալ,

13) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը,

14) Հոգաբարձուների խորհրդի հետ համաձայնեցնելով իրականացնում է կինոֆիլմերի միջազգային փառատոններին, կինոշուկաներին մասնակցության կազմակերպման գործընթաց,

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է Հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող ամրացված գույքը իրավաբանական և ֆիզիկական անձանց վարձակալության հանձնելու հարցերը,

16) հաստատում է Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը,

17) Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը,

18) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված Հիմնադրամի գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում Հոգաբարձուների խորհրդին,

19) Հոգաբարձուների խորհրդին առաջարկություններ Է ներկայացնում Հիմնադրամի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ,

20) հաստատում Է Հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոնները,

21) իրականացնում է օրենսդրությանը չհակասող և Հիմնադրամի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

22) հաստատում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաև հիմնադրամի հիմնադրի տրամադրած կամ նրա ամրացրած սկզբնական այլ գույքի չափը և տեսակները և իրականացնում վերսհսկողություն:

 

  • Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունը

 

  1. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները և տվյալ նիստի քարտուղարը: Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
  2. Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը.

3) նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները՝ նշելով Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամի կարգավիճակը կամ Հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.

4) նիստի օրակարգը:

Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:

  1. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:
  2. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն սույն հոդվածի երկրորդ մասի «ա-դ» կետերում նշված տեղեկությունները, իսկ «դ» կետում նշված և սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ: Քաղվածքի համապատասխանությունն արձանագրությանը հավաստում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
  3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներն ստորագրում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

 

  • Հիմնադրամի վերակազմակերպումը

 

  1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
  2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ:
  3. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:
  4. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
  5. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հիմնադրամը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ՝ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև Հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:
  6. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող Հիմնադրամի պարտատերն իրավունք ունի Հիմնադրամից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

 

  1. Հիմնադրամի լուծարումը

 

  1. Լուծարումը Հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
  2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
  3. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

 2) իր գործունեությամբ Հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

 3) հնարավոր չէ հասնել Հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

 4) Հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

 5) Հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) Հիմնադրամը ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ: Էական են համարվում այնպիսի խախտումները, որոնք ի հայտ են եկել հիմնադրամի գրանցումից հետո և, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, հիմնադրամի գրանցումը մերժելու հիմք են հանդիսանում:

7) Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից հիմնադրամին տրամադրված միջոցների չափին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան նվիրաբերած գումարը, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

  1. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:
  2. Դատարանի կողմից Հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և սույն օրենքի համաձայն` սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:
  3. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում Հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող Հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
  4. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
  5. Լուծարման հանձնաժողովնՀայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:
  6. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:
  7. Լուծարման ընթացքում Հիմնադրամն իրավունք ունի կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:
  8. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող Հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
  9. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:
  10. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո, եթե Հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար,լուծարման հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է Հիմնադրամի գույքի վաճառքը:
  11. Լուծարման հանձնաժողովը լուծարվող Հիմնադրամիպարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:
  12. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին Հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
  13. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:
  14. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ Հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:
  15. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:
  16. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սույն գլխի 90-րդ, 97-րդ և 101-րդ կետերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:

 

 

  • Обсуждалось

    11.01.2024 - 27.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2954

Принт

Предложения

Սաթիկ Ստեփանյան

27.01.2024

Հոգաբարձուների խորհրդի չորս կինոմասնագետ խորհրդի անդամների ընտրության չափաորոշիչները շատ վատն են ու թերի: Դրանք անպայման վերանայել ու նոր չփորոշիչներ է պետք սահմանել: Կանոնադրությունը կրկնում է ազգային կինոկենտրոնի կանոնադրություը, որը այս տարիների ընթացքում ցույց տվեց, որ հնացած է, 2006 թվ. ընդունված կինոկենտրոնի կանոնադրության պատճեն է, միայն կառավարման ձևի փոփոխությամբ: Ամբողջությամբ վերանայել է պետք:

Սաթիկ Ստեփանյան

27.01.2024

Սաթիկ Ստեփանյան -կինոճարտարագետ գլուխ 9 , հանել կետ 3) -ը՝ « 3) կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանումը վերականգնումն ու թվայնացումը ու տարածումը»: Հաշվի առնելով, որ հիմնադրամը չունի մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներ նման գործառույթ իրականացնելու, հատկապես, որ կինոժապավենային ժառանգությունը որպես գույք այլևս պետական կառույցի՝ Հ. Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ >> կինոստուդիայի սեփականությունն է: <<Հեղինակային իրավոնքների մասին ՀՀ օրենքի >>, գործում է դեռևս 2006թ.: Հ. Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ >> կինոստուդիան ուն հնարավորություններ, ռեսուրսներ և տեխնիկական, տարածքային հնարավորություններ իր արտադրության ֆիլմերի թվային վերականգման համար: Կինոստուդիան նույնպես ոոլորտայինի կառույց է և վերը նշված գործառույթնեի համար նախատեսված պետական աջակցության դեպքում ինքը կարող է կազմակերպել այդ աշխատանքները: Սա նունպես արտադրություն է, ինչը Հիմնադրամը իրավասու չէ իրականացնել: Եվ ընդհանրապես կինոժապավենային ժառանգության հետ հիմնադրամը չպետք է որևէ արտադրական գործառույթ իրականացնի, բացի կինոռեստրի վարում, հանրահռչակում, կինոկատալոգների, կինոպատմության և այլն հրատարակչական գործունեությունից:

Սաթիկ Ստեփանյան

27.01.2024

Սաթիկ Ստեփանյան -կինոճարտարագետ Հիմնադրամի կանոնադրության մեջ գլուխ 9, կետ2) -ում հանել «... և կինոտարեգրության փաստավավերագրումը», հաշվի առնելով, որ հիմնադրամը աջակցող կատույց է, իսկ փաստավավերագրությունը արտադրություն է: Հիմնադրամի համար նման գործառույթ Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքը չի նախատեսում:

Узнать больше