В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
4 - Против
1․ Անհրաժեշտությունը
Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը բազմիցս ենթարկվել են փոփոխության և ոչ պարենային արտադրատեսակները տարբեր աղբյուրներում հանդես են գալիս տարբեր ծածկագրերի ներքո՝ արդյունքում ապատեղեկատվության և բազմաթիվ վերստուգումների անհրաժեշտություն են առաջացնում, ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ՝ վերադաս մաքսային մարմինների համար։ Դրա շրջանակներում պարբերաբար կատարվում են արդիականացման, ճշգրտման աշխատանքներ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում ևս։ Բացի այդ՝ կան նաև նշված ցանկում բացակայող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել տեխնիկական կանոնակարգերով նախատեսված արտադրանքի և վերջիններիս Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերում։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշմամբ սահմանվում են մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը և վերջինիս հետ կապված հարաբերությունները ու ներկայացվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը՝ իրենց անվանումներով։
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերում շատ հաճախ տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված, մասնավորապես՝ վեցանիշ և ավել նիշ ունեցող ծածկագրերում մշակվել է սույն Որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ մաքսային մարմինների և տնտեսվարող սուբյեկտների համար ներմուծման ժամանակ ընթացակարգերի առավել արդյունավետ ու դյուրին իրականացման համար։ Ընդ որում՝ վերջին փոփոխությունը կատարվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 14․09․2021 թվականին ընդունված N 80 որոշմամբ։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև աշխատանքը դյուրացնելու, անխոչընդոտ դարձնելու, իրավական ճկունության և վերահսկողության իրականացման նպատակով սույն փոփոխությամբ նախատեսվում է տեղեկատվության մեջ նշել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը՝ համապատասխան Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ անհամապատասխանություններից և սույն Որոշման մեջ յուրաքանչյուր փոփոխությամբ պայմանավորված՝ նոր խմբագրության ներկայացումից։
4․ Կարգավորման նպատակը.
Սույն նախագիծը մշակվել է Եվրասիական տնտեսական միության կամ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության ապահովման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշումն ավելի ճկուն դարձնելու նպատակով՝ օժանդակելով տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև աշխատանքի դյուրացմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը․
Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ներմուծվող արտադրանքի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության` Եվրասիական տնտեսական միության կամ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանեցում։
7․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։
-
Обсуждалось
11.01.2024 - 01.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1717
Принт