Добавить в избранное

В стадии разработки

«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգը մինչև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը լուծարումը իրականացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի ապրիլի 06-ի «Ծառայողական քննության անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 393-Ն հրամանի համաձայն։  ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» թիվ 580-Ա որոշման մեջ ՀՀ կառավարության 2023 թվականի 5 հունվարի N 17-Ա որոշմամբ լրացումներ է կատարվել, որի համաձայն՝ Փրկարար ծառայությունը Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին է դարձել։ Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի ապրիլի 06-ի «Ծառայողական քննության անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 393-Ն հրամանը և «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 76-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն՝ փրկարար ծառայողների ծառայողական քննության անցկացման կարգը սահմանել  ներքին գործերի նախարարի հրամանով։

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով սահմանել Փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգը:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

6. Ակնկալվող արդյունքը.

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի Փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգը:

 

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Обсуждалось

    09.01.2024 - 24.01.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2343

Принт