В стадии разработки
«Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2017 թվականի _______________-ի N -Ն
ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ» ենթակետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 426-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
19.01.2018 - 04.02.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8857
Принт