«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի n 1313-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եվ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատարանի օրինական ուժ ստացած 11.01.2016թ. թիվ ՎԴ/11540/05/13 վճիռը կատարելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ վարչական դատարանը 11.01.2016թ. թիվ ՎԴ/11540/05/13 վճռով մասնակի բավարարել է «Պլենիում» ՍՊԸ-ի հայցը և վճռել պարտավորեցնել ՀՀ ֆինանսների նախարարությանը կատարել Պլենիում ՍՊԸ-ի կողմից 2011 թվականի մարտի 22-ին պետական բյուջե վճարված 30.000.000 ՀՀ դրամ սակագնային քվոտայի` 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդը` 21.274.968 ՀՀ դրամը, Պլենիում
ՍՊԸ-ին վերադարձնելուն ուղղված գործողություններ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 09.11.2016թ., որի կատարման նպատակով ՀՀ վարչական դատարանի կողմից 13.01.2017թ. տրվել է թիվ ՎԴ/11540/05/13 կատարողական թերթը:
«Պլենիում» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն է մուտքագրվել դիմում, որով առաջարկվել է թիվ ՎԴ/11540/05/13 վճիռը կատարելու կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում քննարկել հաշտության համաձայնություն կնքելու հարցը հետևյալ պայմաններով` 21.274.968 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջեից վերադարձնելու մասով կազմել ժամանակացույց և մարումները կատարել համամասնորեն մեկ տարվա ընթացքում` ամսական կտրվածքով:
Վճիռը կատարելու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և ՀՀ ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի կատարել ՀՀ վարչական դատարանի օրինական ուժ ստացած վճիռը:
-
Обсуждалось
22.02.2017 - 15.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8819
Принт