Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) Որոշման 1-ին կետում «կանոնակարգը» բառից հետո լրացնել «և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով սուրհանդակային կապի օպերատորից և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը» բառերը․
3) Որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ»․
4) Որոշման հավելվածի XIII բաժնի վերնագրում «ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ» բառերը, իսկ «ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ» բառերը․
5) Որոշման հավելվածի 73-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Սուրհանդակային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումները և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցները պետք է հնարավորություն ստեղծեն սուրհանդակային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների համար (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների ձեռքբերման և առաքման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքն է) սույն բաժնով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը սուրհանդակային կապի օպերատորին ներկայացնելու համար։»․
6) Որոշման հավելվածը լրացնել 76-րդ և 77-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ․
«76․ Սուրհանդակային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումների և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցների օգտագործմամբ ապահովվում է մատակարարի (ուղարկողի) կողմից ստացված և գնորդի (ստացողի) կողմից մուտքագրված՝ հետևյալ փաստաթղթերի ներկայացումը ․
1) ապրանքների մասով գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ այդպիսի գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների մոտ գտնվող այլ առևտրային փաստաթղթեր.
2) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.
3) ապրանքի ձեռքբերման դիմաց կատարված վճարման վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում):
77․ Սույն կանոնակարգի 76-րդ կետով նախատեսված փաստաթղթերը առնվազն պետք է պարունակեն հետևյալ տվյալները․
1) ապրանքներն ուղարկողի, ստացողի, վաճառողի և գնորդի մասին տեղեկություններ, առկայության դեպքում՝ հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե.
2) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ.
3) ապրանքների անվանումը, նկարագրությունը, ուղարկող երկրի և նշանակման երկրի անվանումը, ընդհանուր արժեքը, քաշն ըստ տրանսպորտային փաստաթղթերի, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 6 նիշի մակարդակով։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

  • Обсуждалось

    27.12.2023 - 11.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2077

Принт