Добавить в избранное

<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով.

Մինչև 2001 թվականին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից համայնքներին հողամասերի անհատույց սեփականության իրավունքով` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների 2005-2006 թվականների ընթացքում փոխանցումների մասին որոշումներ ընդունելը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվել են անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներ և տրվել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականներ, որտեղ հողամասի նպատակային նշանակությունը նշված է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործումը)` գրառված տարբեր նպատակային ու գործառնական նշանակություններին համապատասխան: Կամ, համայնքներում առկա նախկին արտադրական ձեռնարկությունների տարածքների մասնավորեցման, բաժանման և օտարումների արդյունքում, օրինակ՝ ճաշարանները, վարչական շենքերը գրանցվել են որպես հասարակական գործառնական /օգտագործմամբ/ նշանակությամբ, սակայն հողամասի նպատակային նշանակությունը նշվել է արտադրական:  Նմանատիպ գրանցում ունեցող գույքի սեփականատերերը չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գույքային իրավունքները, քանի որ որոշակի հակասություններ են առաջանում հողային օրենսգրքի` յուրաքանչյուր հողամաս իր նպատակային նշանակությամբ օգտագործելու պահանջների և սահմանափակումների հետ:

 Առաջարկվող լրացումը հնարավորություն կտա`

1) անշարժ գույքի ռեգիստրներին` մինչև հողային օրենսգրքի սույն փոփոխության ընդունումն իրավունքների պետական գրանցում ստացած վերոգրյալ գույքային միավորների նկատմամբ իրականացնել հետագա գործարքներից ծագող իրավունքների գրանցումներ, ինչպես նաև սեփականատերերին` պարզեցված ընթացակարգով, առանց խոչընդոտ կատարել այդ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների համապատասխանեցում հողային օրենսգրքին և համայնքների քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին,

2) փոքր և միջին (բիզնեսով) գործարարությամբ զբաղվող անձանց, իրենց  պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի վրա գտնվող առավելագույնը մինչև 200 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունը շահագործել որպես արտադրական՝ առանց հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության.

- օրինակ` բնակելի տունը, խանութը, կամ օժանդակ շինությունը  /կամ դրա մասը/ օգտագործել որպես փայտամշակման /կահույքի/, կաթի վերամշակման արտադրամաս, մրգի չորանոց, պահեստ, սառնարան.

- օգտագործել /կամ կառուցապատել/ որպես ենթակառուցվածքների օբյեկտներ, օրինակ` էլեկտրական տրանսֆորմատորային փոխակերպիչ ենթակայաններ, գազաբաշխիչ կայաններ, ջրի պոմպակայաններ և նմանատիպ այլ փոքր օբյեկտներ:  

Նախագծի կազմման համար հիմք է հանդիսացել կոմիտեի տվյալների էլեկտրոնային շտեմարանում առկա Երևան քաղաքի 3700 միավոր իրավունքների պետական գրանցում ունեցող գույքերի ուսումնասիրությունը, որոնցից շուրջ 3000 միավորի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործումը/ չի համապատասխանում հողային օրենսգրքով բնակավայրերի նպատակային նշանակության կազմի գործառնական նշանակությունների դասակարգմանը: Դրանց վերաբերյալ կից ներկայացվում է ուսումնասիրության արդյունքում կազմված աղյուսակը:

 

 

Մակերեսի չափը /հա/

Ընդհանուր մակերեսը /հա/

Միավորների քանակը

Այդ թվում նշված գործառնական նշանակությունը/հողատեսքը

Արդյունաբերության, ընդերքօգտագործամն և այլ արտադրական նշանակության

Ընդերքի օգտագործաման համար

Էներգետիկայի

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի,       կոմունալ ենթակառուցվածքների     օբյեկտների

Տրանսպորտի

Կոմունալ ենթակառուցվածքների

Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների

Գյուղատնտեսական

Գյուղատնտեսական բոլոր հողատեսքերից, ընդամենը

Պահեստարանների

Հատուկ նշանակության

Հատուկ պահպանվող

Պատմական և մշակութային

Ջրային

Առողջարարական նպատակներով նախատեսված

Հանգստի համար նախատեսված

Այլ հողեր

Մինչև 0.03

18.175

1653

1310

1

184

139

 

6

 

8

 

3

 

 

 

 

 

 

2

0.03-ից 0.05

10.018

247

182

 

 

1

 

2

 

42

0

1

1

 

 

 

 

 

18

0.05-ից  0.1

44.364

754

243

 

1

 

 

 

 

324

5

1

 

 

1

 

 

 

179

0.1-ից  0.5

133.2

560

527

 

5

5

2

1

1

8

4

3

 

1

2

 

 

 

1

0.5-ից  1.0

138.55

198

190

 

 

 

 

2

 

2

0

2

1

 

 

 

 

1

 

1.0-ից 5.0

513.5

262

254

 

 

1

1

1

 

 

0

3

 

 

 

1

1

 

 

5.0-ից ավելի

353.06

29

25

 

 

1

 

1

 

2

0

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

1210.9

3703

2731

1

190

147

 

13

1

386

9

13

2

1

3

 

 

1

200

 

Գույքային իրավունքների նմանատիպ  գրանցումներ, որտեղ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը տարբերվում է  հողային օրենսգրքով նախատեսված դասակարգումներից, առկա են նաև մյուս համայնքներում:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի վրա առավելագույնը մինչև 200 քառակուսի մետր մակերեսով շենքերն ու շինությունները կարող են նաև օգտագործվել որպես արդյունաբերական օբյեկտներ, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ, պահեստարաններ, էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ` առանց հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության: Հնարավորություն կտրվի անշարժ գույքի ռեգիստրներին գրանցման վկայականներում ուղղել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների միջև առկա անճշտությունը, այն համապատասխանեցնել հողային օրենսգրքի պահանջներին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի ընդունման դեպքում, օրենքի 1-ին հոդվածով հնարավորություն կընձեռվի փոքր և միջին բիզնեսով զբաղվող անձանց, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության մինչև 200 քառակուսի մետր մակերեսով շենքերն ու շինությունները օգտագործել նաև որպես արտադրական տարածքներ՝ առանց հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության, իսկ օրենքի 2-րդ հոդվածով հնարավորություն կընձեռվի անշարժ գույքի ռեգիստրներին ուղղել նմանատիպ գրանցումներ ունեցող գույքի գրանցման վկայականներում առկա` հողամասի նպատակային, գործառնական նշանակությունների անհամապատասխանությունները, իրավահաստատող և քաղաքաշինական փաստաթղթերի /հատակագծերի/ միջև առկա տարբերությունները, այդ գույքերի սեփականատերերին` առանց խոչընդոտների և լիարժեք իրականացնել իրենց գույքային իրավունքները:

 

 

 

 

 

 

 

 



Պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ 2017թ.

Հաջորդող 3 տարիները

2018թ.

2019թ.

2020թ.

Ըստ 2017թ. պետական բյուջեի 

 

Փոխու-թյունը 2017թ. պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

Չկա

 

 

 

 

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

Չկա

 

 

 

 

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

Չկա

 

 

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.2. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով)

Չկա

 

 

 

 

4.1. Եկամուտների գնահատում

 

 

 

 

 

4.2. Ծախսերի գնահատում

 

 

 

 

 

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա

 

 

 

 

             

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    18.01.2018 - 02.02.2018

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство, Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11914

Принт

Предложения

Տարոն Սերոբյան

29.01.2018

Քանի որ18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշումով սահմանված է տնամերձ հողամասերում մինչև 200 քմ հասարակական նշանակության շինությունների օրինականացում(ինչպես նշված է նախորդ հաղորդագրությունում), կարծում եմ ճիշտ կլինի, որ այս օրենքի մեջ ներառվի նաև հասարակական շինությունները, որովհետև ինչպես նշել եմ նախորդ հաղորդագրության մեջ, եթե կա ինքնակամը օրինականացնելու տարբերակ ճիշտ կլինի, որ լինի նաև օրինական կառուցելու տարբերակ, որպեսզի իրավական դաաշտը քաղաքացիներին ավտոմատ կերպով չմղի ինքնակամ կառուցելու և հետո օրինականացնելու, այլ դիմի համապատասխան համայնքապետարան վերձնի շինարարության թույլտվություն և համապատասխան նախագծով կառուցի այդ շինությունը: Շնորհակալություն ուշադրության համար:

Տարոն Սերոբյան

24.01.2018

Հատված 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշումով հաստատված կարգից. 14. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամաuերում (տնամերձ այգեգործական անհատական բնակելի տան կառուցման և uպաuարկման համար հողամաuեր) ինքնակամ կառուցված հաuարակական և (կամ) արտադրական կառույցները (այդ թվում` կիսակառույց անկախ դրանց ավարտվածության աստիճանից) կարող են ճանաչվել օրինական` սույն բաժնի 9 10 և 11-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան ընդ որում համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո՝ ինքնակամ կառուցված` մինչև 200 քառ. մետր հաuարակական կամ արտադրական նշանակության կառույցների համար` 30 իսկ 200 քառ. մետրից ավելիի դեպքում` 60-օրյա ժամկետում ընդունում է oրինականացման կամ մերժման մասին որոշում: (14-րդ կետը փոփ. 30.04.09 N 463-Ն 14.07.11 N 981-Ն) 15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տվյալները ինչպես նաև` ա) եթե օրինականացվող հասարակական և (կամ) արտադրական կառույցների մակերեսը գերազանցում է բնակելի կառույցների ընդհանուր մակերեսի 50 տոկոսը բայց չի գերազանցում հողամասի չկառուցապատված մակերեսի 30 տոկոսը ապա` հողամաuի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխության մասին տվյալները բ) եթե օրինականացվող հասարակական և (կամ) արտադրական կառույցների մակերեսը չի գերազանցում բնակելի կառույցների ընդհանուր մակերեսի 50 տոկոսը և հողամասի չկառուցապատված մակերեսի 30 տոկոսը ապա` հողամաuի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխություն չի կատարվում: Արդեն իսկ ՀՀ կառավարությունը այդ վերը նշված որոշմամբ թույլատրել է օրինականացնել մինչև 200 քմ արտադրական շինությունները, ուստի այս օրենքի նախագիծը շատ հիմնավոր և տեղին է քանի որ եթե ինքնակամը օրինականացնելու տարբերակը կա, ուրեմն պետք է լիներ նաև օրինական ճանապարհով կառուցելու տարբերակ, որպեսզի քաղաքացիներին ավտոմատ կերպով չմղի ինքնակամ եղանակով կառուցման և հետգայում նաև օրինականացման:

Արսեն Բարսեղյան

18.01.2018

Սույն նախագիծին օրենքի ուժ տալու դեպքում որոշ օգուտներ կստանան փոքր և միջին բիզնեսով զբաղվող անձիք: Մասնավորապես. հնարավորություն կընձեռվի փոքր և միջին բիզնեսով զբաղվող անձանց, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության մինչև 200 քառակուսի մետր մակերեսով շենքերն ու շինությունները օգտագործել նաև որպես արտադրական տարածքներ՝ առանց հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության:

Узнать больше