Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրման, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.12.2019թ. N 1978-Լ որոշմամբ հաստատված N 3 հավելվածով նախատեսված միջոցառումների կատարման պատասխանատու և համակատարող մարմիների, ինչպես նաև ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ կառավարության 28.09.2023թ. N 1674-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 26.12.2019թ. «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման մեջ, որով հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 3 հավելվածի (այսուհետ` Ծրագիր):

Հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը հաստատվել է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին և ԳԾ-ով նախատեսված են միջոցառումներ, որոնց իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի 2-րդ կիսամյակը։ Որոշ միջոցառումների իրականացումը ենթադրում է իրավական ակտերի մշակման, հանրային քննարկումների անցկացման և ընդունման գործընթաց։

Մասնավորապես՝ Ծրագրի 4.8-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման համար՝ այն է «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը, սահմանվել է վերջնաժամկետ՝ 2023թ. 2-րդ կիսամյակ, իսկ ՀՀ Ազգային ժողովի ընդունման համար՝ 2024թ. 1-ին կիսամյակ։ Հաշվի առնելով օրենքի նախագծի լրամշակման և ընդունման գործընթացի պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխել միջոցառման կատարման ժամկետները՝ համապատասխանաբար նախատեսելով վերջնաժամկետներ 2024թ. 1-ին կիսամյակ և 2024թ. 2-րդ կիսամյակ:

Հարկ է նշել, որ միջոցառման իրականացման համար Նախարարությունը մեկնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես 2023թ. սեպտեմբերին Արդարադատության նախարարությունը դիմել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին՝ խնդրելով փորձագիտական կարծիք տրամադրել «Ազգային փոքրամասնություների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ, որը մինչ այժմ չի ներկայացվել: ԵԽ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումից հետո Նախարարությունը նախատեսում է շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների հետ անցկացնել հանրային քննարկումներ, որոնց արդյունքում Նախագիծը կվերջնականացվի և կներկայացվի վարչապետի աշխատակազմ:

Ծրագրի 5.3-րդ կետով միջոցառման կատարման պատասխանատու գերատեսչություն է նախատեսվել Պաշտպանության նախարարությունը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդարադատության նախարարության կողմից մշակվել և

Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչականմիջգերատեսչական հանձնաժողովին է ներկայացվել օրենքի հայեցակարգը, ինչպես նաև օրենքը վերաբերում է ոչ միայն անհայտ կորած զինծառայողներին, այլ նաև անհայտ կորած անձանց, առաջարկվում է վերոնշյալ միջոցառման պատասխանատու մարմին նշանակել Արդարադատության նախարարությանը:

Արդարադատության նախարարության կողմից մշակված և Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացված օրենքի հայեցակարգով «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման և կառավարության հաստատմանը ներկայացնելու համար սահմանվել են ժամկետներ, մասնավորապես՝ հանրային քննարկման ներկայացնելու համար 2024թ. 4-րդ եռամսյակ, կառավարության հաստամանը ներկայացնելու համար՝ 2025թ. 4-րդ եռամսյակ:

Ընդ որում, եթե զինծառայողների մասով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքները բավարար չափով կարգավորում են համապատասխան կարգավիճակի և սոցիալական երաշխիքների հարցերը, ապա զինծառայող չհանդիսացող անձանց մասով օրենսդրական կարգավորումներ չկան, և որը Պաշտպանության նախարարության կանոնադրական իրավասությունների շրջանակներից դուրս է:

Բացի այդ, պատասխանատու մարմնի փոփոխությունից հետո Արդարադատության նախարարության կողմից պետք է մշակվի «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը, շրջանառվի շահագրգիռ գերատեսչությունների միջև, դրվի հանրային քննարկման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացվի միջազգային փորձագետի կարծիքին. Սույն գործողությունների համապարփակ ու պատշաճ իրականացման համար  անհրաժեշտ է առավել երկար ժամանակահատված:

Հաշվի առնելով վերը նշված՝ անհրաժեշտ է կատարել նաև ժամկետի փոփոխություն՝ վերջնաժամկետներ սահմանելով համապատասխանաբար 2024 թվականի 2-րդ կիսամյակ և 2025թ. 1-ին կիսամյակ, ինչպես նաև նկատի ունենալով սույն օրենքի մշակմանը ներգրավված գերատեսչությունների  ընդգրկվածությունը՝ առաջարկվում է ներառել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը և Քննչական կոմիտեին:

Ծրագրի 10.3-րդ կետով միջոցառման կատարման համար՝ այն է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով սահմանել երեխայի տեսակցության կատարողական վարույթի իրականացման համապարփակ կարգավորումներ սահմանելը, որպես վերջնաժամկետ նախատեսված է 2023թ. 2-րդ կիսամյակը, կատարողական վարույթի շրջանակներում ծնողի հետ երեխայի տեսակցությունների ապահովման կարգը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրաման ընդունելու համար՝ 2024թ. 1-ին կիսամյակը, ինչպես նաև երեխայի` ծնողի կամ մերձավոր ազգականների հետ շփվելու և դաստիարակություն ստանալու իրավունքների խախտման դեպքերը նվազեցնելու համար՝ 2024թ. 2-րդ կիսամյակը, սակայն երեխայի տեսակցության ապահովման կարգը պետք է սահմանվի Արդարադատության նախարարի ներքին իրավական ակտով, որի լիազորող նորմը նախատեսված է «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծով, որը ըստ Նախագծի պետք է ուժի մեջ մտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է կատարել ժամկետի փոփոխություն՝ առաջին երկու գործողությունների համար վերջնաժամկետներ սահմանելով 2025թ. 1-ին կիսամյակ, իսկ երրորդի համար՝ 2025թ. 2-րդ կիսամյակ:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առնչվող խնդիրները վերհանելու և դրանց հասցեական լուծում տրամադրելու նպատակով՝ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի վերանայման գործընթաց՝ նախատեսելով նոր թիրախային միջոցառումներ: Այս համատեքստում ավելացվել է նոր` 12-րդ գլուխ «Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն» վերտառությամբ:

3.Առաջարկվող կարգավորման բնույթ.

Որոշման նախագծով նախատեսվում է Ծրագրի 4.8-րդ կետի ժամկետների փոփոխություն՝ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 2024թ. 1-ին կիսամյակում, իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունման համար՝ 2024թ. 2-րդ կիսամյակ:

Ծրագրի 5.3-րդ կետով միջոցառման կատարման պատասխանատու գերատեսչություն նշանակել Արդարադատության նախարարությանը, իսկ համակատարող` Պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև համակատարող գերատեսչությունների ցանկում ներառել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը և Քննչական կոմիտեին, միջոցառման կատարման համար սահմանել նոր ժամկետ՝ 2025թ. 2-րդ կիսամյակ:

Ծրագրի 10.3-րդ կետում կատարել ժամկետի փոփոխություն՝ առաջին երկու գործողությունների համար վերջնաժամկետներ սահմանելով 2025թ. 1-ին կիսամյակ, իսկ երրորդի համար՝ 2025թ. 2-րդ կիսամյակ:

Ծրագրում ավելացնել 12-րդ գլուխ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն» վերտառությամբ:

4.Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառման պահանջից:

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  • Обсуждалось

    26.12.2023 - 10.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1521

Принт

Предложения

Hayk Hwvsepyan

26.12.2023

«Ազգային փոքրամասնություների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը այսօրվա Ադրբեջանի միլի միջլիսի կողմից ընդունած օրենքից հետո անընդունելի է և պետք է հետաձգել թե նախագծի քննարկումը, թե ընդունումը։ Այդ օրենքի ընդունմամբ մենք ավելորդ պարտականություններ կստանձնենք, որոնք կարող են ճակատագրական լինել։

Узнать больше