ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1997 թվականին ընդունված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածը սահմանում էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատվելուց հետո նրանք ենթակա են վարչական վտարման Հայաստանի Հանրապետությունից: Միաժամանակ, օրենքի 7-րդ հոդվածը սահմանում էր օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները, համաձայն որոնց` 3 ամսից ավելի ժամկետով ՀՀ մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են ՄԻԱՎ-ի հետազոտման հավաստագիր (սերտիֆիկատ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2000 թվականի փետրվարի 9-ին օրենքում կատարվել են մի շարք լրացումներ: Մասնավորապես, օրենքի 4-րդ հոդվածում ՀՀ կառավարության լիազորությունների ցանկում լրացվել էր ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների` բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը հաստատելու լիազորությունը, իսկ օրենքի 8-րդ հոդվածը (վարչական վտարում նախատեսող) լրացվել էր 2-րդ մասով, համաձայն որի` բացառություն էր նախատեսվել օտարերկրյա այն քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, ովքեր Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել բուժման նպատակով:
Նշված լրացումներից հետո 2001 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը N 284 որոշմամբ հաստատել է Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգը:
2009 թվականի մարտի 19-ին ուժը կորցրած են ճանաչվել օրենքի 7-րդ հոդվածը (օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` ՀՀ մուտք գործել ու համար ՄԻԱՎ-ի հետազոտման պահանջ սահմանող), 8-րդ հոդվածից հանվել է վարչական վտարման մասին դրույթը և սահմանվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2017 թվականի հոկտեմբերի 25-ին ուժը կորցրած է ճանաչվել նաև Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 284 որոշման համար հիմք հանդիսացած` օրենքի 4-րդ հոդվածի «ը» կետը, սակայն Կառավարության նշված որոշումն մինչ օրս ուժը կորցրած չի ճանաչվել և տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական arlis համակարգում: Արդյունքում հաճախ առաջանում են տարընկալումներ, ստացվում են հարցումներ, և Առողջապահության նախարարությունը, խնդիրը պարզաբանելու նպառակով, մեկնաբանություններ է ներկայացնում վերոշարադրյալ կարգավորումների վերաբերյալ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգը հաստատելու մասին» N 284 որոշումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որը կարգը սահմանելու համար հիմք հանդիսացած օրենքի 4-րդ հոդվածի «ը» կետն ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 25-ին:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 284-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգը հաստատելու մասին» N 284 որոշումը:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական նշված փաստաթղթերից:
-
Обсуждалось
22.12.2023 - 06.01.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 2133
Принт