Добавить в избранное

Находится в правительстве РА

«Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

     Սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու գործընթացի շրջանակներում իրականացվող ընթացակարգերը, որի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որի կողմից եզրակացություններ են տրվում քաղաքացիների նշանակալի ձեռքբերումների վերաբերյալ, նախատեսվում է համապատասխան բնագավառներում քաղաքացիների ձեռքբերումների հաշվարկման համակարգը, ինչպես նաև տրամադրված տարկետման ժամկետի ավարտից հետո կրկին անգամ տարկետում տրամադրելու պայմանները:

  • Обсуждалось

    17.01.2018 - 01.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13491

Принт

Предложения

նարինե Զուրաբյան

31.01.2018

Առաջարկում եմ հանել հետևյալ նախադասությունը՝ «Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձ միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար»։ Այս դրույթի առկայությունը գրեթե անհնար կդարձնի գերակա ճանաչված մյուս ոլորտների գծով 80 բալային միավոր հավաքելու ու տարկետում ստանալու գործընթացը։

նարինե Զուրաբյան

31.01.2018

Առաջարկում եմ կատարել հասկացությունների հստակեցում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներ» բառերը փոխարինելով «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գերակայություններ ճանաչված ոլորտներ» բառերով: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը ճանաչում է գերակայություններ, ոչ թե գերակա ոլորտներ։ Վերջին նման որոշումն ընդունվել է 2014 թ․ դեկտեմբերի 25-ի նիստի N 54 արձանագրային որոշմամբ։

Armen Eloghlyan

23.01.2018

Barew dzez,Azgutyamb haj RD qaxaqaciner@ woronq karox en hamarwel najew HH qaxaqaciner, (shnorhali) yeritasardner woronq soworum en art.buherum (GOS zakaz soworox) worpes RD qaxaqaciner Owqer unen tareketumner RD um,HH um yews dzanachwi ajd kargi usanoxneri kam gitutyunow zbaxwoxneri tareketman hnaraworutyun@.,harganqow Armen 093940810

Узнать больше