«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1727-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ 10-Ի N 1727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
Կարգավորման ենթակա խնդիրը․ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 1727-Ն որոշման որոշ դրույթներ ներկայումս չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած հանձնառություններին՝ ՏՀԶԿ-ի «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» ծրագրով նախատեսված նվազագույն ստանդարտներին:
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից ՏՀԶԿ-ի «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» ծրագրի անդամակցությամբ և վերջինիս նվազագույն ստանդարտների ներդրման պարտավորվածությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ՏՀԶԿ քարտուղարությունը ներկայացրել է իր կողմից այն դիտարկումները, որոնք կօգնեն որպեսզի ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 1727-Ն որոշումը համապատասխանի վերոնշյալ ծրագրի ստանդարտներին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նպատակը և ակնկալվող արդյունքը․ Նախատեսվում է փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին իրավական ակտի դրույթները համապատասխանեցնել գործող ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» ծրագրով նախատեսված ստանդարտի դրույթներին:
-
Обсуждалось
22.12.2023 - 06.01.2024
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1779
Принт