«Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխման դեպքում առաջացած ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի ______ N__- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ԲԵՌԻ՝ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխման դեպքում առաջացած ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը՝ համաձայն հավելված N 1-ի։
- Սահմանել, որ՝
- սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառման իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
- սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառմամբ տրվող օժանդակությունը չի կարող առաջացնել արտահանման շուկաներում այդ ապրանքների գների այնպիսի փոփոխություն, որը կարող է դիտարկվել որպես գնագցման միջոց։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամակետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բյուջեի մասին օրենքում և դրանից բխող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
-
Обсуждалось
20.12.2023 - 04.01.2024
-
Тип
Pешение
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1944
Принт