Находится в правительстве РА
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին»
-
3 - За
-
1 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Օրենքով առաջին անգամ սահմանվել են այն բնագավառները, որոնցում գործունեություն ծավալող և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշմամբ կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության գիտության և կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառների բնականոն գործունեությունը և զարգացումը, այդ բնագավառում ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու գործընթացի շրջանակներում իրականացվող ընթացակարգերը, նախատեսվում է համապատասխան բնագավառում ձեռքբերումների չափորոշիչները, ինչպես նաև տրամադրված տարկետման ժամկետի ավարտից հետո կրկին անգամ տարկետում տրամադրելու պայմանները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների իրացումը, կգործեն հստակ չափանիշներ սպորտի բնագավառում գործունեություն ծավալող և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու գործընթացում:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Обсуждалось
17.01.2018 - 01.02.2018
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 8940
Принт