ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվում են մի շարք պետական մարմինների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար գնվելիք` պետական գաղտնիք պարունակող, ինչպես նաև մինչև 70 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների իրականացման որոշ առանձնահատկություններ:
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ստեղծվել է ՀՀ ազգգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով և Ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023թ. մարտի 29-ի N 354-Լ որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2023թ. մարտի 30-ից: Մինչ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունից առանձնանալը Ծառայությունն իրականացրել է պետական գաղտնիք պարունակող, ինչպես նաև մինչև 70 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինարարական ծրագրերի գնումներ իրականացրել է Որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Ծառայության առանձնահատկու-թյունները, անհրաժեշտություն է առաջացել Ծառայությունն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետում:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Ծառայության կարիքների համար գնվելիք` պետական գաղտնիք պարունակող, ինչպես նաև մինչև 70 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները իրականացնելու համար, Ծառայությունը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետում:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Ծառայությունը հնարավորություն կունենա պետական գաղտնիք պարունակող, ինչպես նաև մինչև 70 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինարարական ծրագրերի գնումները իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետի դրույթների համաձայն:
5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի մեջ լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունից «Պետկան պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության խառայությունը Վարչապետին ենթակա կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:
-
Обсуждалось
18.12.2023 - 03.01.2024
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая
-
Министерство
Служба государственной охраны
Просмотры 1822
Принт