Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
2 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մասնակցային Դպրոց 20.12.2023 09:43:30 | Զարգացման ծրագրի ձևաչափի օրենսդրական կարգավորումները պետք է ներառեն նաև բովանդակային որակական բաղադրիչներ, որոնք պետք է համապատասխանեն զարգացման ծրագրի գնահատման չափանիշների մասին հրամանին։ Նախագծում դրանք մասամբ են արտացոլված։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք հրամանի 2-րդ գլխում ներառել նաև զարգացման ծրագրի հետևյալ բովանդակային որակական բաղադրիչները՝ 1) Սովորողների ակադեմիական առաջընթաց, ուսուցման ու կրթության որակի կառավարում և բարելավում։ 2) Սովորողների առաջադիմության տվյալների կառավարում, ուսուցման և գնահատման պլանավորում, առաջադիմության բարելավմանն ուղղված մանկավարժական մոտեցումների կիրառում։ 3) Կրթական միջավայրի ձևավորում և կառավարում, սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների պաշտպանություն, ներառական, բազմակարծիք և մասնակցային արժեքային միջավայրի ձևավորում: 4) Ուսուցիչների ինքնակրթություն և խրախուսում, մասնագիտական զարգացում, մանկավարժական մոտեցումների կիրառման համար անհրաժեշտ մարդկային, ժամանակային և նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման առաջնահերթությունների սահմանում։ | Շնորհակալություն դիտարկման համար: Հայտնում եմ, որ նպատակահարմար չէ սույն բաղադրիչներն առանձին կետերով նախագծում ներառելը, սակայն բովանդակային առումով Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը պետք է ներառվի զարգացման ծրագրում՝ նպատակների, գործողությունների և խնդիրների բովանդակությունում: Իսկ դրանց վերաբերյալ ներկայացված տեղեկատվության գնահատման նպատակով սույն չափանիշները կներառվեն զարգացվան ծրագրի բաղադրիչների գնահատման չափանիշներում: | |
2 | Մասնակցային Դպրոց 20.12.2023 10:10:21 | Զարգացման ծրագրի ձևաչափի օրենսդրական կարգավորումները պետք է ներառեն նաև բովանդակային որակական բաղադրիչներ, որոնք պետք է համապատասխանեն զարգացման ծրագրի գնահատման չափանիշների մասին հրամանին։ Նախագծում դրանք մասամբ են արտացոլված։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք հրամանի 2-րդ գլխում ներառել նաև զարգացման ծրագրի հետևյալ բովանդակային որակական բաղադրիչները՝ 1) Սովորողների ակադեմիական առաջընթաց, ուսուցման ու կրթության որակի կառավարում և բարելավում։ 2) Սովորողների առաջադիմության տվյալների կառավարում, ուսուցման և գնահատման պլանավորում, առաջադիմության բարելավմանն ուղղված մանկավարժական մոտեցումների կիրառում։ 3) Կրթական միջավայրի ձևավորում և կառավարում, սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների պաշտպանություն, ներառական, բազմակարծիք և մասնակցային արժեքային միջավայրի ձևավորում: 4) Ուսուցիչների ինքնակրթություն և խրախուսում, մասնագիտական զարգացում, մանկավարժական մոտեցումների կիրառման համար անհրաժեշտ մարդկային, ժամանակային և նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման առաջնահերթությունների սահմանում։ | Շնորհակալություն դիտարկման համար: Հայտնում եմ, որ նպատակահարմար չէ սույն բաղադրիչներն առանձին կետերով նախագծում ներառելը, սակայն բովանդակային առումով Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը պետք է ներառվի զարգացման ծրագրում՝ նպատակների, գործողությունների և խնդիրների բովանդակությունում: Իսկ դրանց վերաբերյալ ներկայացված տեղեկատվության գնահատման նպատակով սույն չափանիշները կներառվեն զարգացվան ծրագրի բաղադրիչների գնահատման չափանիշներում: | |
3 | Մասնակցային Դպրոց 20.12.2023 10:10:21 | 6-րդ կետի առաջին ենթակետում գրված է գնահատման ցուցանիշներ, իսկ հաջորդ ենթակետում՝ գնահատման չափանիշներ։ 6. Արդյունքների չափման մեխանիզմները և գործիքները 1) սահմանված են յուրաքանչյուր գործողության գնահատման ցուցանիշները և գործիքները, 2) գնահատման չափանիշների միջոցով հնարավոր է չափել ակնկալվող արդյունքը։ | Ընդունվել է: Նախագծում ցուցանիշներ բառը փոխարինվել է չափանիշներ բառով: | |
4 | Մաքսիմ Մինասյան 23.12.2023 23:27:19 | Հարգելի գործընկեր․ Հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի ձևաչափի բեռնաթափումն ողջունելի իրողություն է, որն հնարավորություն է տալսի ավելի չափելի դարձնել զարգացման ծրագիրը։ Ընդհանրապես անընդունելի էր նախկին ձևաչափի գնահատման չափանիշների 6-րդ բաժնի առկայությունը, որն ինչ խոսք մեծ խոչնդոտ էր առաջացնում։ Առավել ևս 6-րդ բաժնի 6․2-6․6 կետերը։ Ինչ խոսք մի փոքր տրամաբանական էր 6-րդ բաժնի 6․1 կետը։ Սակայն անտրամաբանակն էր 6․1-ի ցուցանիշների գնահատումը ինչ որ մեկի կողմից։ Չէ որ ըստ գործողությունների գնահատման ցուցանիշներ սահմանում է հավակնորդը իր և կառավարման խորհրդի անդամների համար, յուրաքանչյուրը յուրովի է ընկալում և սահմանում այն։ Չկա և գոյություն չունի ոչ մի ուսումնամեթոդական գրականություն, ուղորդիչների որի շրջանակներում պետք է այն սահմանել։ Մեկը՝ միավորով, մյուսը՝ տոկոսներով, մեկ ուրիշն էլ՝ բառային արտահայտությամբ և այլն։ Երբ ուսումնական գործընթացում գոյություն ունի գնահատման հստակ փևեր և չափանիշներ՝ հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ, միավորային 10 բալանոց գնահատման հստակ համակարգ, ուսուցիչն իր գործունեությունը ծավալում այդ իսկ շրջանակներում։ Սակայն երբ հստակ չափանիշներ չկան, ավելի չկան մեթոդական այնպիսի ուղեցույցներ, որոնք ընդունելի են կրթության ոլորտը համակարգողների կողմից, որևէ անձի կամ կազմակերպության կողմից տրված սուբյեկտիվ գնահատականը 6․1 կետին իրատեսական չէ։ Հավակնորդի կողմից լիիրավ ազատություն է գնահատման այդ մեխանիզմը մշակելու, սահմանելու, ձևակերպելու և փոխառելու։ Ընդամենը պետք է հաշվի առնվի նրա առկայությունը։ Անգամ ըստ գործողությունների գնահատման մեխանիզմի առկայությունն արդեն իսկ վիճելի է, քանի որ հավակնորդի կողմից որևէ գործողություն կարող է դիտարկվել ավելի բարդ և դրան տրվել ավելի շատ, կամ մեծ կշիռը, իսկ ստուգողի կողմից դիտարկվի հակառակը։ Այլ բան է երբ գործողությունները պարզ քայլեր չեն, այլ իրենցից ներկայացնում խնդիր կամ նպատակ։ Ժողովրդավար կառավարումը, կամ ժողովրդավար հասարակությունը գործունեություն ծավալում է ավելի հստակ, հաշվետու և թափանցիկ, 6․2-6․6 կետերը ընդհանրապես հեռու են հաշվետու և թափանցիկ գնահատվելուց և չէին բխում գնահատման ձևաչափի պահանջներից։ Կարծում ենք հենց այս հանգամանքներն են որ ԿԳՄՍ Նախարարության կողմից տեղին ուշադրության արժանացել, որի արդյունքում նոր ձևաչափում վիճելի բաժիններն օբյեկտիվորեն բեռնաթափվել են, նպատակների ձևակերպում բերվել ավելի հստակ և չափելի տեսքի։ Ողջունելի նաև այն փաստը, որ ձևաչափում առկա է կողմնորոշիչ աղյուսակ, որի ներկայությունը զարգացման ծրագրերում չի բերի այնպիսի անհեթեթ պարզաբանումների ինչպիսիք են՝ «Կառուցվածքային նմանություն ունի այլ զարգացման ծրագրերի հետ», «Նույն գծագրերը և աղյուսակները հանդիպում են մյուս հավակնորդների ծրագրերում» և այլն։ Հուսով ենք նոր գնահատման չափանիշները ամբողջությամբ կհամապատասխանեն զարգացման ծրագրի ձևաչափի բովանդակությանը, տարընթերցումներ չեն լինի և գնահատող կազմակերպություններին կտրվի ավելի թափանցիկ և հստակ գնահատել հնարավորություն։ | Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն: | |
5 | Մաքսիմ Մինասյան 25.12.2023 23:06:47 | Հարգելի գործընկերներ բարձր գնահատելով հանրակրթական ոլորտի բարեփոխման Ձեր ստանձնած պարտասխանատվությունը և ազնիվ մղումները հարկ ենք համարում որ ուշադրության կենտրոնում պահեք նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենների զարգացման ծրագրի գնահատման գործընթացում ընդգրկված մասնագետների կոմպետենտությունը, նվազագույնի հասցնելով սուբյեկտիվ վերաբերմունքը ներկայացված աշխատանքի վերաբերյալ: Հստակեցված չեն գործընթացում ներգրավված կազմակերպությունների կողմից առաջադրված մասնագետների գործառույթները ասենք օրինակ ստուգման գործընթացն իրականացնում են ըստ ոլորտների, որն ըստ էության օբյեկտիվ, իրական, ամբողջական պատկերը չի արտացոլի գնահատման միավորի մեջ, և աշխատանքը չի դիտարկվի իր համապարփակ ամբողջությամբ: Հստակեցված չեն ոլորտի պատասխանատուների կողմից ընդունելի մանկավարժամեթոդական գրականությունը, որը ուղենիշ կարող է հանդիսանալ հավակնորդի համար, ինչը հանգեցնում է տարակարծությունների: Ըստ այդմ էլ լավ կլիներ և ողջունելի զարգացման ծրագրի ձևաչափի փոփոխությունից հետո տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի զարգացման ծրագրի գնահատման չափանիշները լրամշակվեն առանց երկիմաստությունների, լինեն պարզ և հստակ։ | Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն: Հայտնում եմ, որ զարգացման ծրագրի ձևաչափի փոփոխությունը զուգահեռ և դրա տրամաբանությամբ լրամշակվում են նաև տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի զարգացման ծրագրի գնահատման չափանիշները: | |
6 | Մաքսիմ Մինասյան 26.12.2023 23:37:57 | Հարգելի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, դպրոցի տնօրենի ապագա հավակնորդ իմ մտահոգությունն եմ հայտնում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդի զարգացման ծրագիր բովանդկային բաղադրիչների անհամաչափ և ոչ բոլորին հասանելի լինելու, ընկալման վերաբերյալ: Հանրապետությունում գործում է 1400ից ավել հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունները: Մենք ողջունում ենք ամեն դրական փոփոխություն, բայց և այնպես խնդիր ունենք թյուրընկալման բազում դեպքերի: Մի պարագայում հավակնորդներն են սրտնեղում անարդար և կողմնապահ գնահատումից, գնահատողների բարձրաձայնած վերաբերմունքից, մյուս դեպքում ԿԳՄՍ նախարարության կողմից դրամաշնորհային մրցույթում հաղթող կազմակրպությունների ղեկավարները և/կամ գնահատող փորձագետները ներկայացված զարգացման ծրագրերի բովանդակությունից: Կարծում ենք խնդիրը ոչ այնքան գործընթացային է որքան ձևաչափի և դրա ընկալման տարրընթերցումներից: Ստացվում է հավակնորդների մոտ 90 և ավել տոկոսն անպիտան ծրագրեր են գրում, իսկ մոտավորապես 10 տոկոսը մի կերպ հաղթահարում է սահմանված շեմը որերրոդ փորձից: Առաջարկում ենք սահմանել այնպիսի ձևաչափ, գնահատման համակարգ, որ երկուստեք անվստահության և սրտնեղության եզրեր չստեղծի հավակնորդի և գնահատողի միջև, այլ ճիշտ հակառակը, հավակնորդին` ում զարգացման ծրագիրը չեն երաշխավորել, պարզ և հասկանալի լինի թերացումները, դրանց շտկման ճանապարհային քարտեզը: Միաժամանակ ողջյունում ենք Մասնակցային դպրոցի, որպես նորընտիր գնահատող կազմակերպություն, արված առաջարկություններն այն մասին, որ զարգացման ծրագրում որպես բովանդակային որակական բաղադրիչ նկարագրված լինեն նաև հետևյալ որոշ վերապահումներով, մասնավորապես 1) Սովորողների ակադեմիական առաջընթաց, ուսուցման ու կրթության որակի կառավարում և բարելավում։ 2) Սովորողների առաջադիմության տվյալների կառավարում, ուսուցման և գնահատման պլանավորում, առաջադիմության բարելավմանն ուղղված մանկավարժական մոտեցումների կիրառում։ 3) Սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարական արժեքային միջավայրի խթանում և բարելավում: (Խմբագրված է քանի որ, ի սկզբանե այս կետի մասնակցային, ներառական, բազմակարծիք միջավայրը ժողովրդավար կառավարման և կազմակերպման սկզբունենր են, սակայան ժողովրդավարության հատկանիշները իրենց մեջ ներառում են թափանցիկությունը, հաշվետվողականությունը և այլն, ուստի տարանջատել և որևէ ուղղորդված մասնաբաժին վերցնել հարկավոր չէ, քանի որ ժողովրդավարական մոտեցումը իր մեջ տասից ավել հատկանիշներ է պարունակում)։ 4) Ուսուցիչների ինքնակրթություն և խրախուսում, մասնագիտական զարգացման և մանկավարժական մոտեցումների կիրառման հնարավորությունների ընդլայնում։ (Խմբագրված է քանի որ, 4-րդ կետում մատնանշված՝ «անհրաժեշտ մարդկային, ժամանակային և նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման առաջնահերթությունների սահմանում» արտահայտությամբ ենթադրյալ պահանջը որը առաջարկվում է գրվել հավակնորդի կողմից անչափելի է և սուբյեկտիվ գնահատման տեղիք է տալիս)։ Ինչպես նաև ձեր կողմից տրված եզրակացությունից կարելի է ենթադրել որ վերը թվարկած կետերը արտացոլված են լինելու բովանդակության մեջ (նպատակ, խնդիր, գործողություն), ըստ այդմ առաջարկում ենք գնահատման ձևաչափի մշակման գործընթացում մեր կողմից մատնանշված կետերի առանձնահատկությունները սահմանել հաշվի առնելով․ 1․ Արդյոք ներկայացված իրավիճակի վերլուծությունից պարզ կդառնա, անհրաժեշտ է արդյոք որպես առանձին նպատակդրում որևէ չափ անդրադառնել այդ կետերին։ Ինչը չի վտանգի բարձր գնահատական ստանալու հավակնության, քանի որ տվյալ կետի պահանջները արդեն իսկ բավարար են հիմք ընդունելու ներկայացված նկարագրական վերլուծությունը։ 2․ Որևէ կետին վերաբերող ուղիղ նպատակդրամն բացակայությունը, դեռ չի ենթադրի, որ դրան այլ կետերի մեջ անդրադարձ չի արվել, քանի որ հնարավոր է տարբերակ որտեղ ժողովրդավարական մոտեցումները արդեն իսկ ներկայացված են։ Մասնավորապես՝ որոշումներ կայացնելու, կարիքի գնահատելու, կառավարմն և խորհրդակցական մարմնում մասնակցությունն ապահովելի և նմանատիպ այլ գործառույթներում և միջոցառումներում։ 3․ Եթե տվյալ կետերին անդրադարձել են մեկից ավել նպատակներով, կամ խնդիրներով, հնարավորություն ընձեռի հավաքելու ավելի բարձր գնահատականներ։ Իսկ եթե տվյալ կետերին անդրադարձել են միայն գործողությունների միջոցով, կամ գործողությունների մեջ, գնահատվեն ավելի ցածր միավորներով։ Ակընկալում ենք, որ զարգացման ծրագրի ձևաչափին զուգահեռ գնահատման ձևաչաի մշակման գործընթացում հաշվի կառնվեն նաև ձևաչափի բաղադրիչների չհակասող, սակայն ստեղծագործական առանձնահատկություններով մոտեցումներին համահունչ զարգացման ծրագրեր, որոնք ըստ էության ցածր չեն գնահատվի։ | Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Քրիստինե Ղազարյան 30.12.2023 23:25:53 | Հարգելի՛ գործընկեր, շնորհակալ ենք պետության ու հասարակության զարգացման և բարելավման ուղղված անխոնջ աշխատանքի համար։Ողջունելի է,որ ղեկավարման իրավունք ունեցող անձինք նախապես ծանոթ լինեն հաստատությանը և դրան առնչվող խնդիրներին։Նախապես ունենալ ծրագիր հաստատության զարգացումը խթանելու համար։Սակայն կարծում եմ ` անհրաժեշտ է հաշվի առնել նաև զարգացման ծրագիր ներկայացնող յուրաքանչյուր անհատի անձնային որակները։ | Շնորհակալություն: Ձեր կողմից նշված որակների արտահայտվածությունը նպատակահարմար է դիտարկել հարցազրույցի փուլում: | |
8 | Քրիստինե Ղազարյան 30.12.2023 23:54:54 | Ամուր պետության հիմքը դպրոցն է,իսկ պետությունն ու պետականությունը պահպանելը յուրաքանչյուրիս գլխավոր նպատակն է։Այսօր ուսուցիչը պետք է տիրապետի նորագույն տեխնոլոգիաներին, իմանա ուսուցման բազում մեթոդներ և հնարներ, ծանոթ լինի պետական չափորոշիչներին և առարկայական ծրագրերին, որպեսզի ուսուցումը արդյունավետ լինի։Կարծում եմ ` տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդը ևս պետք է լինի տեղեկացված, որպեսզի ճիշտ համագործակցելով` ունենան ցանկալի արդյունք։ | Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն: |