В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1605-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին»
N 1605-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է որոշման շրջանակներում արդեն իսկ իրականացված մի շարք աշխատանքների շարունակականության, ինչպես նաև որոշմամբ սահմանված ակնկալվող արդյունքների ապահովմամբ:
- Առկա իրավիճակը
Որոշման շրջանակներում Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան և Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրերում իրականացվել է վարելահողերի և բազմամյա տնկարկների իրավական խնդիրների ամբողջական գույքագրում (այս պահին իրականցվում են ծրագրի շահառուներին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի իրավական խնդիրների շտկման աշխատանքներ): Հայթաղ բնակավայրում կազմակերպության կողմից ձեռք է բերվել 9.3042 հա ընդհանուր մակերեսով 34 հողակտոր: Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրում իրականցվել են չմշակվող հողերի գույքագրման աշխատանքներ, գոտիավորվել է կոնսոլիդացման համար առավել նպաստավոր հողատարածքները: Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում առկա են մի շարք կադաստրային անճշտություններ, որոնց լուծումը և ժամանակատարությունը անհնարին են դարձում սեղմ ժամկետներում հասնել որոշմամբ դրված խնդիրների լուծմանը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան հայեցակարգերի և ծրագրերի։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ․ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 1363-Ա որոշման 2.4 կետով նպատակ է դրվել «Խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը»։
- Կարգավորման նպատակը
Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկվել է որոշման ժամկետը երկարացնել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը՝ ապահովելով փորձնական ծրագրի ամբողջական իրականացումը, որը հնարավորություն կտա բարձրացնել արդեն իսկ ծախսված ֆինանսական միջոցների արդյունավետությունը:
Հաշվի առնելով ազգային գեոպորտալի հետ կապակցման դժվարությունները դիտարկվել է ծրագրի իրականացման ապահովումը կազմակերպության կողմից վարվող առցանց էլեկտրոնային հարթակի միջոցով (https://agriland.am/en/)։ Հստակեցվել է նաև կազմակերպության կողմից վաճառվող հողամասերին ներկայացվող պահանջները:
Որոշմամբ որպես անկնկալվող արդյունք նախատեսվել է 80 հա հողատարածքի շրջանառության մեջ ներառելը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2024 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրում անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 550 մլն դրամ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կազմակերպության միջոցով պատշաճ կապահովվի հողային բարեփոխումների փորձնական ծրագրի իրականցման շարունակականությունը։
-
Обсуждалось
14.12.2023 - 29.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2691
Принт