Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N158-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո ր ո շ ո ւ մ

_________2023 ԹՎԱԿԱՆԻ N_____Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N158-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ. 34-րդ հոդվածների, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով և 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի ««Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» և «Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին գույք ամրացնելու մասին» N-158-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույք ամրացնելու մասին».

2) որոշման մեջ ««Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» և «Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներ» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Օրբելի N 22 հասցեում գտնվող բազմահարկ շենքից հետ վերցնել 1009.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերը (այսուհետ` գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նշված տարածքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը կազմակերպելու նպատակով:

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված, Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 503.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով երրորդ հարկը (որից 35.3 քառ. մետրը հանդիսանում է ընդհանուր օգտագործման աստիճանավանդակ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` Կոմիտե):
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարին ու Կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: Գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները իրականացնել Կոմիտեի միջոցների հաշվին:
  3. Սույն որոշման 3-րդ կետի աշխատանքների ավարտից հետո Կոմիտեին ամրացված սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրման փորձաքննություն իրականացնելու լիազորություն տալու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1486-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի՝ 503.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով երրորդ հարկը (որից 35.3 քառ. մետրը հանդիսանում է ընդհանուր օգտագործման աստիճանավանդակ) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին»:
  5. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել Երևան քաղաքի Օրբելի 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 9-րդ հարկի համար «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի 2010 թվականի ապրիլի 28-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

2) Սույն որոշման 5-րդ կետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքել Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի երրորդ հարկում գտնվող տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    14.12.2023 - 29.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука, Территориальное управление и развитие, Управление государственным имуществом

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1730

Принт