Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

   Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը բխել է տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չհաշվարկվելուն։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   ՀՀ հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը անշարժ գույքի գնահատումը կամ վերագնահատումը կատարում է երեք տարին մեկ անգամ՝ կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով, և գնահատված կամ վերագնահատված կադաստրային արժեքը (գյուղատնտեսական նշանակության հողերի համար հաշվարկային զուտ եկամուտը) հիմք է ընդունվում գնահատման կամ վերագնահատման հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների համար հարկման բազան որոշելու համար։

   Անշարժ գույքի գնահատման կամ վերագնահատման տվյալները (հարկման բազաները) հարկ հաշվառող մարմինների տրամադրելուց հետո առկա են դեպքեր, երբ անշարժ գույքի հարկ վճարողի կողմից կատարված են լինում տվյալ հարկային տարվա հարկային պարտավորությունները և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման արդյունքում փոփոխվում է տվյալ անշարժ գույքի հարկման բազան ու հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ հաշվարկվում են տույժեր։ Արդյունքում տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկային պարտավորությունները բարեխիղճ կատարած հարկատուի համար հարկման բազայի փոփոխման արդյունքում հաշվարվում են տույժեր։

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա տվյալ հարկային տարվա ընթացքում հարկային պարտավորությունները կատարած հարկ վճարողի համար անշարժ գույքի կադաստր վարող լիզոր մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտումների ժամանակ հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժերի չհաշվարկմանը:

  1. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  2. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

 

 

  • Обсуждалось

    14.12.2023 - 30.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2646

Принт