Добавить в избранное
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄ
-
0 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ՀՀ ֆինանսների նախարարություն 03.01.2024 10:00:53 | «Կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք սահմանել Նախագծի հավելվածով սահմանված ձևաթղթի լրացման ցուցումներ: Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ հիմունքով պետք է ներկայացվի Նախագծի հավելվածի Աղյուսակ 1-ում և 2-ում մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրամարկղային թե հաշվեգրման: Բացի այդ, Նախագծի հավելվածի «Կուսակցության կողմից հաշվապահական հաշվառման վարման եղանակի վերաբերյալ տեղեկություններ» Աղյուսակ 4-ում անհրաժեշտ է հստակեցնել, թե հաշվապահական հաշվառման վերաբերյալ ինչ տեղեկատվություն պետք է բացահայտվի: |