ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
« » 2023թ. թիվ -Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել հարկադիր կատարողին ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ պաշտոնի փոխադրման դեպքերը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
_______________-ի N - Ն որոշման
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
- Ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, հարկադիր կատարողը զբաղեցրած պաշտոնից առանց համաձայնության հավասարազոր այլ պաշտոնի կարող է փոխադրվել հետևյալ դեպքերում․
1) Բաժնում (բաժանմունքում), որտեղ փոխադրվում է հարկադիր կատարողը, փոխադրմանը նախորդող երեք ամիսների ընթացքում հարկադիր կատարողների ընթացիկ կատարողական վարույթների միջին քանակը մեկ հարկադիր կատարողի հաշվարկով գերազանցել է երկու հարյուրը .
2) Բաժնում (բաժանմունքում), որտեղ փոխադրվում է հարկադիր կատարողը, առկա թափուր հաստիքների քանակը գերազանցում է տվյալ բաժնի (բաժանմունքի) հարկադիր կատարողների ընդհանուր հաստիքների քանակի 40 տոկոսը.
3) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առնվազն հինգ տարվա հարկադիր կատարողի ստաժ ունենալու դեպքում, եթեբաժնում (բաժանմունքում), որտեղ փոխադրվում է հարկադիր կատարողը, առկա են բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող կամ երեսուն միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարի բռնագանձման պահանջով քսան և ավելի կատարողական վարույթներ՝ տվյալ բաժնում (բաժանմունքում) հարկադիր կատարողի թափուր հաստիքների առկայության դեպքում
4) Հարկադիր կատարողը վերջին երեք տարվա ընթացքում հաշվառված և փաստացի բնակվում է այն մարզում (համայնքում) որտեղ գտնվում է համապատասխան բաժինը (բաժանմունքը), հարկադիր կատարողի թափուր հաստիքների առկայության դեպքում։
5) Առկա է անհաղթահարելի ուժ՝ արտակարգ և (կամ) անկանխելի հանգամանքներ, օրինակ՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, ինչպես նաև արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներ, որով պայմանավորված առաջացել է հարկադիր կատարողին այլ բաժին (բաժանմունք) փոխադրելու անհրաժեշտություն:
6) Մասնագիտացված բաժնի հարկադիր կատարողը կարող է փոխադրվել այլ բաժին (բաժանմունք) նույնաբովանդակ մասնագիտացում պահանջող աշխատանք (կատարողական գործողություն) կատարելու նպատակով՝ բաժնում (բաժանմունքում), որտեղ փոխադրվում է հարկադիր կատարողը, հարկադիր կատարողի թափուր հաստիքների առկայության դեպքում։
- Հարկադիր կատարողի փոխադրումը չի թույլատրվում, եթե դրա հետևանքով նույն բաժնում առկա հարկադիր կատարողի թափուր հաստիքների քանակը գերազանցելու է բաժնի հարկադիր կատարողների հաստիքների ընդհանուր քանակի 40 տոկոսը։
-
Обсуждалось
13.12.2023 - 28.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Работа и занятость, Принудительное исполнение судебных актов, Публичная служба
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1646
Принт