Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  « ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  

  

Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024թ.բյուջեն հաստատելու վերաբերյալ  ավագանու որոշման  նախագիծը մշակվել է   <<Տեղական ինքնակառամարման մասին >>օրենքի,<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի  պահանջներին համապատասխան:

Բյուջեի նախագիծը կազմվել է հիմք ընդունելով  խնայողականության ,արդյունավետության ,հաշվեկշռվածության ,թափանցիկության ,հավաստիության սկզբունքները:

Համայնքի  բյուջեն   համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների/մուտքերի/ ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է , որը      նպատակաուղղվում է   համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքանակառավարման մարմինների՝ օրենքով վերապահված լիազորությունների     իրականացմանը:

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի:Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվում է համեմատական մեթոդով նախորդ տարվա ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների և ունեցած տվյալների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը,բնակչության կենսական շահերի ապահովմանը:Ակունք համայնքի բյուջեի նախագծում /այսուհետ՝նախագիծ/ եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է   480956.6 հազար դրամ ,  դեֆիցիտը  /պակասուրդը/ 0.0 հազար դրամ:

Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին որի  արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում և արդյունքների ձեռք բերում:

 

  1. Բյուջեի եկամուտների կանխատեսում

 

Ակունք համայնքի 2024թ. բյուջեի   վարչական մասի կանխատեսված   եկամուտների ընդհանուր գումարը  կազմել է  480956․6 հազ.դրամ,գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 26,8 %-ով, որը կազմում է 101662․3 հազ.դրամ:Նախագծով նախատեսված եկամուտների   ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 168818 հազ.դրամ՝ նախորդ տարվա հաստատված  բյուջեի 134400 հազ.դրամի փոխարեն, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 25,6%-ով: Նախագծով ներկայացված եկամուտները բաղկացած են  ներքոհիշյալ եկամտատեսակներից իրենց վերլուծություններով՝

1.Հարկեր և տուրքեր

Հարկային եկամուտները ծրագրվել են 87500 հազ.դրամ կամ 2023թ.հաստատված   ցուցանիշից 9900 հազ.դրամով ավել որը կազմում է 12,7% ։2024թ.հարկային եկամուտների  հիմքում ընկած է 2023թ. կատարողականը,համայնքում հարկերի հավաքագրման հետևողականությունն ու արդյունավետությունը:Հարկային եկամուտների աճը պայմանավորված է անշարժ գույքի հարկի,փոխադրամիջոցների  գույքահարկի   ավելացմամբ:   :Տեղական տուրքերը կանխատեսվել են 5318 .0հազար դրամ, 2023թ. հաստատված բյուջեի 4000.0 հազար դրամի փոխարեն,ապահովելով 1318հազ․ դրամ կամ 32,9% աճ ,որը  պայմանավորված է համայնքի տարածքում նոր շենքերի,շինությունների թույլտվության ,ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունների ավելացմամբ:

2.Պաշտոնական դրամաշնորհներ

   ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի պլանային թիվը  2024 թ․  բյուջեի նախագծով նախատեսվել է   312138,6   հազար դրամ,2023թ. 244894,3 հազար դրամի փոխարեն ապահովելով   67244․3 հազար դրամ կամ 27,4% աճ:

3.Այլ եկամուտներ

Այլ եկամուտները 2024.բյուջեւոմ կանխատեսվել են 76000 հազ.դրամ ,2023թ.հաստատված բյուջեի 56800 հազ.դրամի փոխարեն ապահովելով  19200 հազար դրամ կամ  33,8% աճ:  Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են համայնքի սեփականություն համարվող  հողի և գույքի վարձակալությունից եկամուտները,վարչական գանձումները՝ այդ թվում տեղական վճարները ՝ աճուրդների և մրցույթների մասնակցության համար, աղբահանության համար և Ակունք համայնքի բնակավայրերում խմելու ջրի դիմաց ,տույժեր տուգանքներ:  

 

2.Բյուջեի ծախսերի պլանավորում

 

Ակունք համայնքի 2024թ. բյուջեի  ծախսերի  ընդհանուր գումարը  նախագծում ծրագրվել է   480956,6 հազար դրամ ՝վարչական բյուջեն ,  իսկ   300000.0հազար դրամ գումարը կազմում է ֆոնդային բյուջեն՝ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի համար,որը  ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի պլանային կանխատեսումն է:Այն ավելի ճշգրիտ կներկայացվի տարեվերջի մնացորդը  վերջնական լինելու դեպքում:

Նախատեսվող բյուջետային ծախսերը  բաժին են ընկնում ստորև բերված ոլորտներին 

 1.1.1.51 գործառնական դասակարգմամբ բացված օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ծրագրով նախատեսվել է 201170.0 հազ դրամ , որից 195670.0 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական  հոդվածներով,իսկ ֆոնդային բյուջեի տնտեսագիտական հոդվածներով ՝ 5500հազ.դրամ :Աշխատողների աշխատավարձերի,հավելավճարների գծով ՝ հոդվածով նախատեսվել է 150000.0 հազ,դրամ ,իսկ պարգևատրումներ,դրամական խրախուսումներ հոդվածով՝10500,0 հազ.դրամ , էներգետիկ.կոմունալ ,կապի  ,աշխատակազմի մասնագիտական զարգացման ,կառավարչական ,ներկայացուցչական ,ընդհանուր բնույթի, մասնագիտական ծառայությունների գծով՝ 19680.հազ.դրամ

Ապահովագրական,ներքին ,արտասահամյան գործողումների ,   ,ընթացիկ նորոգումների հետ կապված ծախսերի գծով՝ 5000.0հազ.դրամ

Գրասենյակային,տրանսպորտային ,կենցաղային ու հատուկ նպատակային նյութերի գծով՝10490 հազ.դրամ գումար:

 1.3.3.51 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ  ծրագրով՝ համակարգչային ծառայություններ հոդվածով  նախատեսվել է 1700.0 հազ.դրամ :

 1.5.1.51  ընդհանուր բնույթի հետազոտական և նախագծային աշխատանքներ ծրագրով՝ 2000.0 հազ.դրամ , որից 2000.0հազ.դրամ ծախս ֆոնդային բյուջեի հոդվածներով:                                                                              

1.6.1.51 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ծրագրով ՝ 101900.0հազ.դրամ որից 74400.0 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով, իսկ 27500.0հազ.դրամ ծախս ֆոնդային բյուջեի հոդվածներով:                                                                              

 2.2.1.51 քաղաքացիական պաշտպանություն ծրագրով ՝300 հազ.դրամ

 3.2.1.51 փրկարար ծառայություն ծրագրով ՝ 1700.0 հազ.դրամ անհետաձգելի,արտակարգ իրավիճակների,տարերային աղետների ժամանակ բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար         

 4.2.1.51 գյուղատնեսություն ծրագրով՝6000.0 հազ.դրամ,որից    ,5000 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով, իսկ 1000.0հազ.դրամը նախատեսվել է ծախս ֆոնդային բյուջեի հոդվածներով:                                                                                                                4.2.4.51 ոռոգում ծրագրով ՝ 800.հազ.դրամ 

 4.5.1. 51 ճանապարհային տրանսպորտ ծրագրով ՝ 149000.0 հազ.դրամ,որից 5000 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով  ընթացիկ նորոգումների,ընդհանուր բնույթի ծառայությունների,մասնագիտական ծառայությունների և հատուկ նպատակային նյութերի համար,իսկ 144000.0հազ.դրամ գումարը նախատեսվել է Ակունք համայնքի բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար   

5.1.1.51  աղբահանություն ծրագրով նախատեսվել է40000.0 հազ.դրամ որից 30900 հազ դրամի ծախս պլանավորվել է  կոմունալ ծառայությունների,գույքի վարձակալության ,ընդհանուր բնույթի ծառայությունների համար ,դիզ,վառելանյութի համար       համար,իսկ 9100 հազ.դրամ գումարը նախատեսվել է  գույքի և այլ սարքավորումների համար ֆոնդային բյուջեի հոդվածներով:                                                                                    

5.3.1.51 շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար ծրագրով ՝ 500.հազ.դրամ

6.3.1.51 ջրամատակարարում ծրագրով նախատեսվել է 83900.0հազ.դրամ,որից 4500 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով՝  վարձակալության,ընթացիկ նորոգումների,  և հատուկ նպատակային նյութերի համար ,իսկ ֆոնդային բյուջեի հոդվածներով՝  25000.0  հազ.  դրամ   գումարը   Լեռնագյուղ  կոչվող սարատեղում  բարձրավոլտ հոսանքնագծերի անցկացման համար , 21900.0 հազ.դրամ բնակավայրերում ջրամատակարարման համակարգի բարելավման համար,32500.0հազ.դրամ գումարը  կոյուղի մաքրող ավտոմեքենայի ձեռք բերման համար

 

6.4.1.51 փողոցային լուսավորություն ծրագրով նախատեսվել է 21400.0 հազ.դրամ ,որից 17900 հազ.դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով՝  էներգետիկ ծառայությունների ,ընթացիկ նորոգումների և հատուկ նպատակային նյութերի համար,իսկ 3500.0 հազ.դրամի ծախս ֆոնդային բյուջեի ՝վարչական սարքավորումներ  հոդվածով լեդ լույսերի ձեռք բերման համար:                                                                              

8.2.3.51 մշակույթի տներ,ակումբներ ,կենտրոններ ծրագրով նախատեսվել է 2900.0հազ.դրամ ,որից 1900.0 հազ.դրամի ծախս  պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով՝ ընդհանուր բնույթի ծառայությունների և հատուկ նպատակային նյութերի համար ,իսկ 1000.0հազ.դրամի ծախս ՝ֆոնդային բյուջեի    շենք շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածով                                                  

8.2.4.51 այլ մշակույթային կազմակերպություններ ծրագրով նախատեսվել է 2500.0հազ.դրամ դրամի ծախս,որը  պլանավորվել է վարչական բյուջեի ընդհանուր բնույթի ծառայություններ  տնտեսագիտական  հոդվածով:    

8.2.7.51 հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում,պահպանում՝3500.0հազ.դրամ ,որից 1500.0 հազ.դրամի ծախս  պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական՝  շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման  հոդվածով , իսկ 2000,0հազ.դրամի ծախս  ֆոնդային բյուջով ՝  շենք շինությունների կառուցման համար 1000.0հազ դրամ  և   շենք շինությունների կապիտալ վերանորոգման համար ՝1000,0 հազ.դրամ :

8.3.3. 51 տեղեկատվության ձեռք բերում ծրագրով ՝1000.0 հազ.դրամ

8.4.1.51 երիտասարդական ծրագրեր  ՝ 3300.0 հազ.դրամ

8.4.2.51 քաղ.կուսակցություններ,հասարակական կազմակերպություններ ,արհմիություններ ծրագրով՝ 3500.0հազ.դրամ

9.1.1.51 նախադպրոցական կրթություն ծրագրով նախատեսվել է 108000.0հազ.դրամ , որից  83000.0 հազ.դրամի ծախս  պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական՝  սուբսիդիաներ մանկապարտեզներին  հոդվածով  80000.0հազ.դրամ գումար ,1000.0հազ դրամ  դրամ՝ մասնագիտական ծառայություններին , հատուկ նպատակային նյութերին՝2000.0 հազ.դրամ , իսկ  ֆոնդային բյուջեի  հոդվածներով նախատեսվել է 25000.0 հազ.դրամ գումար:

   

9.2.2.51 միջնակարգ կրթություն ծրագրով՝ 3000.0 հազ.դրամ

9.4.1.51 բարձրագույն մասնագիտական կրթություն ծրագրով ՝500.0հազ.դրամ

10.7.1.51 սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրով ՝7000.0 հազ.դրամ

11.1.2. համայնքի բյուջեի վարչական մասում պահուստային ֆոնդ ծրագրով նախատեսել ենք 35386,6 հազ.դրամ:

     

Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 7,4%_ի չափով՝ապահովելով <<ՀՀ բյուջետային համակարգի մասին >>օրենքի 29-րդ հոդվածի պահանջները:

 

 

  • Обсуждалось

    12.12.2023 - 03.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Акунка

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1784

Принт