В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
8 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-դեկտեմբեր 2023 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2024-2026 թվականների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2․ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ ապահովել, իսկ միջոցառումների կատարման համար պատասխանատու հանդիսացող այլ մարմիններին առաջարկել, որ յուրաքանչյուր եռամսյակը հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնեն տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2024-2026 թվականների միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և յուրաքանչյուր եռամսյակը հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
11.12.2023 - 27.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2304
Принт