Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. 2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի /այսուհետ՝ նաև Համայնք/ վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն Հավելված 1-ի։
2․ 2024 թվականի համար Համայնքի վարչական տարածքում սահմանել հետևյալ տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝
1) Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար վճարները՝ համաձայն Հավելված 2-ի,
2) Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար Համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարները՝ համաձայն Հավելված 3-ի։
3) Համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց վճարները՝ համաձայն Հավելված 4-ի։
3․ Սահմանել, որ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով)։
4.Սույն որոշման 1-ին հավելվածի իմաստով գոտիները ներառում են հետևյալ
բնակավայրերը․
10 – 16 գոտիներ՝ Կապան քաղաքն իր թաղամասերով,
15-րդ գոտի՝ Սյունիք գյուղական բնակավայր,
17 - 20 գոտիներ՝ Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Խորձոր, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շիշկերտ, Շրվենանց, Չափնի, Սզնակ, Սրաշեն, Սևաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար գյուղական բնակավայրերը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

  • Обсуждалось

    04.12.2023 - 19.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Сюникская область муниципалитет Капана

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1817

Принт