Добавить в избранное

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) N 1 հավելվածով անկախ պետական մարմնի նախագահի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է 10․00, անկախ պետական մարմնի նախագահի տեղակալինը՝ 8․00, իսկ անկախ պետական մարմնի անդամինը՝ 7․50։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման ժամանակ վերը նշված գործակիցները սահմանված էին անկախ և ինքնավար մարմինների համար, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի, Վերահսկիչ (Հաշվեքննիչ) պալատի: Բարձրագույն դատական խորհրդի ստեղծմամբ պայմանավորված՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-209-Ն օրենքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամների համար սահմանվեցին հիմնական աշխատավարձի հաշվարկման այլ գործակիցներ: Իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-182-Ն օրենքով վերանայվեցին ինքնավար մարմինների համար սահմանված գործակիցները, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 14-ի ՀՕ-313-Ն օրենքով էլ՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի գործակիցները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ անկախ պետական մարմիններն են Բարձրագույն դատական խորհուրդը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Հաշվեքննիչ պալատը։ Անկախ պաշտոնատար անձ է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

Հարկ է նկատել, որ Օրենքի գործող կարգավորումներով անկախ պետական մարմնի անդամի, ղեկավարի և նրա տեղակալի հիմնական աշխատավարձի գործակիցները վերաբերելի են միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված սկզբունքները (պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը, պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը) պահպանելու նպատակով Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվեն Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները, և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները կհամապատասխանեցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցներին։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ բազային աշխատավարձի գործող չափի պայմաններում ՀՀ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները կկազմեն տարեկան շուրջ 38.0 մլն դրամ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից և այլ ռազմավարական փաստաթղթերից։

  • Обсуждалось

    04.12.2023 - 19.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Гражданская служба

  • Министерство

    Офис гражданской службы Аппарата Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1847

Принт