Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ
-
99 - За
-
9 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համարժեք վարձատրության իրավունքն ապահովելու նպատակով յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ, եթե ընթացիկ տարվա առաջին կիսամյակի և նախորդ տարվա երկրորդ կիսամյակի հաշվետու ժամանակահատվածում հարկադիր կատարման ծառայությունում կարճած կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում ընթացք տրված կատարողական վարույթների տոկոսային հարաբերակցությունը մեծ է 43 տոկոսից: Պարգևատրման հավելյալ ֆոնդի չափը որոշվում է հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի 5 տոկոսի և հաշվետու ժամանակահատվածում ու դրան նախորդող հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի դրական տարբերության 20 տոկոսի հանրագումարով: Պարգևատրման հավելյալ ֆոնդի չափը յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել հարկադիր կատարման ծառայության առաջիկա բյուջետային տարվա համար հաշվարկային հիմք ընդունված հաստիքային ցուցակով հիմնական աշխատավարձի վճարման համար նախատեսված ամսական գումարի տասներկուապատիկի 35 տոկոսը:»։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
-
Обсуждалось
04.12.2023 - 19.12.2023
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Работа и занятость, Принудительное исполнение судебных актов
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2286
Принт