2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
2024 թվականի համար Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների հիման վրա։
Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աբովյան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Թեև համայնքը բաժանված է մի քանի տարածագնահատման գոտիների, սակայն քաղաքաշինության և առևտրատնտեսական գործունեության առումով համաչափ է զարգացած, ուստի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում սահմանվել է ըստ բնակավայրերի և նաև հաշվի է առնվել օրենքում սահմանված գոտիականության գործակիցը՝ ըստ շինության գտնվելու վայրի։
Ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը նախորդ տարիներին մեծամասամբ մնացել են անփոփոխ: 2024 թվականի համար նույնպես առաջարկվում է սահմանել տուրքերը՝ հաշվի առնելով օրենքում կատարված փոփոխությունները։ Առևտրի և ծառայությունների ոլորտի տեղական տուրքերի դրույքաչափերը թողնել անփոփոխ: Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, առաջարկվում է, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2024 թվականի համար Աբովյան քաղաքում կիրառել 1.5 գործակից հետևյալ տուրքերի տեսակների համար՝
1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար,
2) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար։
2024 թվականի համար առաջարկվում է նախագծի հավելվածի 1.1–րդ կետերում սահմանված տուրքերի դրույքաչափերի համար Աբովյան քաղաքում կիրառել 3.0 գործակից, Առինջ և Վերին Պտղնի բնակավայրերի համար գործակից չկիրառել, իսկ մյուս գյուղական բնակավայրերի համար կիրառել 0.5 գործակից, իսկ մնացած շինարարական թույլտվությունների համար Աբովյան քաղաքում կիրառել 2.0 գործակից, Առինջ և Վերին Պտղնի բնակավայրերի համար գործակից չկիրառել, իսկ մյուս գյուղական բնակավայրերի համար կիրառել 0.5 գործակից։
Շինարարության հետ կապված քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելու գործառույթների կատարման վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ Աբովյան համայնքում տարեցտարի ավելանում է քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից շինարարություն իրականացնելու քանակը, իսկ համապատասխան տուրքերի դրույքաչափերը վերջին տասնամյակում չեն փոփոխվել: Դրան զուգահեռ ավելանում է ծառայությունների պահանջարկը և համապատասխանաբար՝ ավելանում է մասնագիտական հմտություններ պահանջող գործառույթների քանակը: Բացի այդ, մինչև շինարարության թույլտվություն տալը, համայնքի ղեկավարը տրամադրում է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որի համար տեղական տուրք կամ վճար սահմանված չէ: Քաղաքաշինության ոլորտի իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ժամանակին և որակյալ ծառայություններ մատուցելու համար պահանջվում է մշտապես ավելացնել և ներդնել ռեսուրսներ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյան քաղաքը մոտ է Երևան քաղաքին, իսկ Երևան քաղաքում նշված տուրքերի դրույքաչափերի վրա կիրառվում է 7.0 գործակից։ Գյուղերում համարյա բոլոր դրույքաչափերի վրա կիրառվել է գործակիցներ։
Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները՝
Գոտի |
Գոտիականության գործակից |
1-4 |
5.0 |
5-8 |
4.0 |
9-12 |
3.0 |
13-16 |
2.0 |
17-20 |
1.0 |
Աբովյան համայնքը գտնվում է 5-14 գոտիներում։
ք. Աբովյան, ութերորդ գոտու տարածքը սահմանագծվում է՝ սկսած Երևանյան և Կոտայքի փողոցների հատումից, այնուհետև Երևանյան փողոցով մինչև Սևանի փողոցի հետ հատումը, այնուհետև Սևանի փողոցով մինչև թիվ 1 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 2-4 կոորդինատներով մինչև Զ.Անդրանիկի փողոցի հետ հատումը, այնուհետև Զ.Անդրանիկի փողոցով մինչև Է. Ավագյան փողոցի հետ հատումը, այնուհետև Է. Ավագյան փողոցով մինչև Հատիսի փողոցի հետ հատումը, այնուհետև Հատիսի փողոցով մինչև Նաիրյան փողոցի հետ հատումը, այնուհետև Նաիրյան փողոցով մինչև Քանաքեռի փողոցի հետ հատումը, այնուհետև Քանաքեռի փողոցով մինչև Տարտուի փողոցի հետ հատումը, այնուհետև Տարտուի փողոցով մինչև Գառնի փողոցի հետ հատումը, այնուհետև Գառնի փողոցով մինչև Պիոներական փողոցի հետ հատումը, այնուհետև Պիոներական փողոցով մինչև 3-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև 3-րդ փողոցով մինչև Կոտայքի փողոցի հետ հատումը, այնուհետև Կոտայքի փողոցով մինչև Երևանյան փողոցի հետ հատումը:
Վերին Պտղնի, ութերորդ գոտու տարածքը սահմանագծվում է՝ սկսած Երևան-Սևան մայրուղու և Վերին Պտղնի գյուղի վարչական սահմանագծի և թիվ 107 կոորդինատի հետ հատումից, այնուհետև Վերին Պտղնի գյուղի վարչական սահմանագծով դեպի արևելք, այնուհետև հարավ մինչև Երևան-Աբովյան խճուղու հետ հատումը, այնուհետև Աբովյան-Երևան խճուղով դեպի Վերին Պտղնի Նոր թաղամաս 1-ին փողոցի հետ հատումը, այնուհետև Վերին Պտղնի Նոր թաղամաս 1-ին փողոցով մինչև Վերին Պտղնի Նոր թաղամաս 2-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Վերին Պտղնի Նոր թաղամաս 2-րդ փողոցով դեպի հարավ մինչև թիվ 108 կոորդինատի և Վերին Պտղնի գյուղի վարչական սահմանագծի հետ հատումը, այնուհետև Վերին Պտղնի գյուղի վարչական սահմանագծով դեպի արևմուտք մինչև թիվ 109 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 110-114 կոորդինատներով մինչև Վերին Պտղնի Նորավան թաղամաս 1-ին փողոցի հետ հատումը, այնուհետև Վերին Պտղնի Նորավան թաղամաս 1-ին փողոցով մինչև թիվ 115 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 116-127 կոորդինատներով սահմանագիծը շարունակվում է դեպի հյուսիս-արևելք մինչև Վերին Պտղնի 5-րդ փողոց 3-րդ փակուղու հետ հատումը, այնուհետև Վերին Պտղնի 5-րդ փողոց 3-րդ փակուղով մինչև Վերին Պտղնի գյուղի վարչական սահմանագծի հետ հատումը, այնուհետև Վերին Պտղնի գյուղի վարչական սահմանագծով մինչև թիվ 128 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 129-143 կոորդինատներով սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևելք մինչև Վերին Պտղնի 1-ին փողոցի հետ հատումը, այնուհետև Վերին Պտղնի 1-ին փողոցով մինչև Վերին Պտղնի 2-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Վերին Պտղնի 2-րդ փողոցով մինչև թիվ 144 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 145-164 կոորդինատներով սահմանագիծը շարունակվում է դեպի հյուսիս մինչև Վերին Պտղնի գյուղի վարչական սահմանագծի հետ հատումը, այնուհետև գյուղի վարչական սահմանագծով մինչև Երևան-Սևան մայրուղու և թիվ 107 կոորդինատի հետ հատումը:
Առինջ, ութերորդ գոտու տարածքը սահմանագծվում է՝ սկսած Բաղրամյան փողոցի և Առինջ գյուղի վարչական սահմանագծի հետ հատումից, այնուհետև Բաղրամյան փողոցով մինչև Ձագավանքի փողոցի հետ հատումը, այնուհետև Ձագավանքի փողոցով մինչև 25-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև 25-րդ փողոցով մինչև 17-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև 17-րդ փողոցով մինչև Պ. Սևակ թաղամասի 10-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Պ. Սևակ թաղամասի 10-րդ փողոցով մինչև Պ.Սևակ թաղամասի 8-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Պ.Սևակ թաղամաս 8-րդ փողոցով մինչև Աբովյան փողոցի հետ հատումը, այնուհետև Աբովյան փողոցով մինչև Աբովյան 2-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Աբովյան 2-րդ փողոցով մինչև Աբովյան թաղամասի 13-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Աբովյան թաղամասի 13-րդ փողոցով մինչև Աբովյան թաղամասի 8-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Աբովյան թաղամասի 8-րդ փողոցով մինչև Աբովյան թաղամասի 2-րդ և 10-րդ փողոցների հետ հատումը, այնուհետև Աբովյան թաղամասի 10-րդ փողոցով մինչև Առինջ գյուղի վարչական սահմանագծի հետ հատումը, այնուհետև Առինջ վարչական սահմանագծով մինչև Բաղրամյան փողոցի հետ հատումը:
ք. Աբովյան, իններորդ գոտու տարածքը սահմանագծվում է՝
ա) սկսած Քանաքեռ և Նաիրյան փողոցների հետ հատումից, այնուհետև Նաիրյան փողոցով մինչև Երիտասարդական փողոցի հետ հատումը, այնուհետև Երիտասարդական փողոցով մինչև Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծի հետ հատումը, այնուհետև Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծով դեպի արևելք մինչև թիվ 5 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 6-24 կոորդինատներով սահմանագիծը շարունակվում է մինչև Կոտայքի 2-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Կոտայքի 2-րդ փողոցով մինչև Կոտայքի 10-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև Կոտայքի 10-րդ փողոցով մինչև Կոտայքի փողոցի հետ հատումը, այնուհետև Կոտայքի փողոցով մինչև 3-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև 3-րդ փողոցով մինչև 8-րդ գոտու սահմանագծի հետ հատումը (ներքին սահմանագիծը համընկնում է 8-րդ գոտու արտաքին սահմանագծին):
բ) սկսած Զ․Անդրանիկի փողոցի, թիվ 4 կոորդինատի և 8-րդ գոտու սահմանագծի հատումից, այնուհետև Զ․Անդրանիկի փողոցով դեպի հյուսիս մինչև թիվ 25 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 26-29 կոորդինատներով սահմանագիծը շարունակվում է դեպի արևելք մինչև Հատիսի փողոցի հետ հատումը, այնուհետև Հատիսի փողոցով դեպի հարավ-արևմուտք մինչև Է. Ավագյան փողոցի և 8-րդ գոտու սահմանագծի հետ հատումը (ներքին սահմանագիծը համընկնում է 8-րդ գոտու արտաքին սահմանագծին):
Առինջ, իններորդ գոտու տարածքի սահմանագիծը՝ արտաքին սահմանները անցնում են Առինջ գյուղի վարչական սահմանագծով, իսկ ներքին սահմանագծերը համընկնում է 8-րդ գոտու սահմաններին։
Վերին Պտղնի, իններորդ գոտու տարածքի սահմանագիծը՝ արտաքին սահմանները անցնում են Վերին Պտղնի գյուղի վարչական սահմանագծով, իսկ ներքին սահմանագծերը համընկնում է 8-րդ գոտու սահմաններին։
ք.Աբովյան, տասներորդ գոտու տարածքը սահմանագծվում է՝
ա) սկսած Հատիսի փողոցի, թիվ 29 կոորդինատի և 9-րդ գոտու սահմանագծի հետ հատումից, այնուհետև Հատիսի փողոցով դեպի հյուսիս-արևմուտք մինչև Է.Պետրոսյան փողոցի և Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծի հետ հատումը, այնուհետև Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծով դեպի հյուսիս, որից հետո արևելք, այնուհետև հարավ մինչև Երիտասարդական փողոցի և 9-րդ գոտու սահմանագծի հետ հատումը (ներքին սահմանագիծը համընկնում է 8-րդ և 9-րդ գոտու արտաքին սահմանագծերին):
բ) սկսած թիվ 5 կոորդինատի և Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծի հետ հատումից, այնուհետև Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծով դեպի հյուսիս, որից հետո արևելք, այնուհետև հարավ մինչև թիվ 13 կոորդինատի և 9-րդ գոտու սահմանագծի հետ հատումը (ներքին սահմանագիծը համընկնում է 9-րդ գոտու արտաքին սահմանագծին):
գ) սկսած թիվ 14 կոորդինատի և Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծի հետ հատումից, այնուհետև Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծով դեպի հարավ մինչև Կոտայքի փողոցի հետ հատումը, այնուհետև Կոտայքի փողոցով մինչև Կոտայքի 5-րդ նրբանցքի հետ հատումը, այնուհետև Կոտայքի 5-րդ նրբանցքով մինչև Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծի հետ հատումը, այնուհետև Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծով դեպի արևմուտք մինչև թիվ 30 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 31-59 կոորդինատներով մինչև Երևանյան փողոցի հետ հատումը, այնուհետև Երևանյան փողոցից թիվ 60-72 կոորդինատներով դեպի հյուսիս-արևմուտք մինչև երկաթգծի հետ հատումը, այնուհետև երկաթգծով մինչև Արզնու խճուղու հետ հատումը, այնուհետև Արզնու խճուղով դեպի արևելք մինչև Սևանի փողոցի և 8-րդ գոտու սահմանագծի հետ հատումը(ներքին սահմանագիծը համընկնում է 8-րդ և 9-րդ գոտու արտաքին սահմանագծերին):
Բալահովիտ, Գետարգել (Ռադիոկայանին կից գյուղ):
ք. Աբովյան, տասնմեկերորդ գոտու տարածքի սահմանագիծը՝ արտաքին սահմանները անցնում են Աբովյան քաղաքի արտաքին սահմանագծով, իսկ ներքին սահմանագծերը համընկնում են 8-րդ, 9-րդ և 10-րդ գոտու սահմաններին։
Պտղնի, տասնմեկերորդ գոտու տարածքը սահմանագծվում է՝ սկսած թիվ 107 կոորդինատի և Պտղնի գյուղի վարչական սահմանագծի հետ հատումից, այնուհետև Պտղնի գյուղի վարչական սահմանագծով դեպի հարավ-արևմուտք մինչև թիվ 1554 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 1555-1582 կոորդինատներով սահմանագիծը շարունակվում է մինչև 1-ին փողոցի հետ հատումը, այնուհետև 1-ին փողոցով դեպի արևելք մինչև թիվ 1583 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 1584-1603 կոորդինատներով մինչև 2-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև 2-րդ փողոցով մինչև 3-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև 3-րդ փողոցով մինչև 3-րդ փողոց 1-ին նրբանցքի հետ հատումը, այնուհետև 3-րդ փողոցի 1-ին նրբանցքով մինչև թիվ 1604 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 1605-1626 կոորդինատներով մինչև 8-րդ փողոցի հետ հատումը, այնուհետև 8-րդ փողոցով մինչև թիվ 1627 կոորդինատի հետ հատումը, այնուհետև թիվ 1628-1833 կոորդինատներով մինչև Երևան-Սևան մայրուղու հետ հատումը, այնուհետև Երևան-Սևան մայրուղով մինչև Պտղնի գյուղի վարչական սահմանագծի հետ հատումը, այնուհետև Պտղնի գյուղի վարչական սահմանագծով մինչև թիվ 107 կոորդինատի հետ հատումը:
Պտղնի, տասներկուերորդ գոտու տարածքի սահմանագիծը՝ արտաքին սահմանները անցնում են Պտղնի գյուղի վարչական սահմանագծով, իսկ ներքին սահմանագծերը համընկնում է 11-րդ գոտու սահմաններին։ Այս գոտում ենք գտնվում Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերը։
Տասներեքերորդ գոտում գտնվում է միայն Կամարիսը։
Տասնչորսներորդ գոտում գտնվում է միայն Գեղաշենը։
Հավելվածում բոլոր տեղական տուրքերի համար ըստ բնակավայրերի կատարվել է հաշվարկներ, բացի՝
- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը, որի համար կատարվել է ուղեկցող հաշվարկներ օրինակ 5-8 գոտու համար՝
3001 - 6000 քառակուսի մետր =1 000 000 *4 (Գ/գ) = 4 000 000 * 2 = 8 000 000
6001 - 9000 քառակուսի մետր =(1 000 000 +1 000 000 )*4 (Գ/գ) = 8 000 000 * 2 = 1 600 000 9001 - 12 000 քառակուսի մետր =(1 000 000 +1 000 000 + 1 000 000)*4 (Գ/գ) = 12 000 000 * 2 = 24 000 000
12001 - 15 000 քառակուսի մետր =(1 000 000 +1 000 000 + 1 000 000+ 1 000 000)*4 (Գ/գ) = 16 000 000 * 2 = 32 000 000
15001 - 18 000 քառակուսի մետր =(1 000 000 +1 000 000 + 1 000 000+ 1 000 000+1 000 000)*4 (Գ/գ) = 20 000 000 * 2 = 40 000 000
Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ ուժի մեջ է մինչև 08.02.2024 թվականը։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
Քանի որ, տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Обсуждалось
01.12.2023 - 17.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
Просмотры 2474
Принт