Проект не принят
2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու տարի ժամկետով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունը, որի շրջանակներում 2024 - 2025թթ․ Հայաստանի Հանրապետությանը սահմանվել է սակագնային քվոտա՝ յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար 8000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց։
Ի կատարումն վերը նշվածի 2023 թվականի նոյեմբերի 24-ին կայանալիք ԵՏՀ Խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է ընդունել համապատասխան որոշում՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման հանդեպ սակագնային արտոնություն սահմանելու մասով։
Հարկ է նշել, որ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, 7400 հատ քանակությամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի արտոնությունը տրամադրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներմուծումներ իրականացնողներին։ Մնացած 600 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի ԵՏՀ Խորհրդի որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետություն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման գործընթացը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
«2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
27.11.2023 - 12.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Экономика, Транспорт
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2655
Принт