Добавить в избранное

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»
ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու, ինչպես նաև գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի վարձատրության գործակիցների սահմանման միջոցով արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման, ծառայության գրավչության և հանրային ծառայության այլ տեսակների հետ ընտրանքային (մրցակցային) հնարավորությունների ընդլայնման կարևորագույն բաղադրիչ է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան: Միաժամանակ, այդ մոտիվացիան անմիջական ազդեցություն ունի թե զինծառայության արդյունավետ իրականացման, և թե քաղաքացիներին զինծառայությանը ներգրավման շրջանակներում առավել որակյալ ընտրություն կատարելու հնարավորության վրա: 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-505-Ն և ՀՕ-506-Ն օրենքներով ատեստավորման և դրա արդյունքներով հավելավճարի հաշվարկման համակարգ է սահմանվել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշումներով կանոնակարգվել են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման անցկացման կարգը և հավելավճարների չափերը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնների անվանացանկը: Դրա արդյունքում ՀՀ զինված ուժերում գործող պաշտոնների գերակշիռ մասը ներառվել է ատեստավորման նոր համակարգում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համեմատությամբ այլ չափանիշներով (կրակային պատրաստության և մասնագիտական կարողությունների ստուգում) ատեստավորման և առավել ցածր չափերով հավելավճարների համակարգ նախատեսել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող ԶՈՒ մնացած պայմանագրային զինծառայողների համար:
«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 126.3-րդ և 126.4-րդ ու 140.3-րդ և 140.4-րդ հոդվածներով սահմանվել են համապատասխանաբար գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնները և նրանց իրավունքներն ու պարտականությունները, սակայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հավելվածով սահմանված «ավագ ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով զինվորական պաշտոնների խմբերի ցանկում չեն ներառվել գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի վարձատրության գործակիցները՝ 9/5 խմբով նախատեսելով վաշտի սերժանտի պաշտոնի գործակիցները, քանի որ նշված պաշտոնների 9/7 և 9/6 խմբերը զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկում ներառվել են ՀՀ կառավարության 26.11.2020թ. N 1857-Ն որոշմամբ: Այդ կապակցությամբ, որպեսզի հնարավոր լինի ՀՀ զինված ուժերում ներդնել գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնները և դրանցում կատարել նշանակումներ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև այդ պաշտոնների վարձատրության գործակիցները:
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու նաև ատեստավորման ու հավելավճարի մասով համապատասխան կարգավորումներ նախատեսել ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 162-Ն և N 166-Ն, իսկ գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների լրավճարի մասով՝ ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 710-Ն որոշումներում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար, ինչպես նաև սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2024 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 9-րդ կետի 9.1 ենթակետի պահանջների կատարման հետ:

  • Обсуждалось

    24.11.2023 - 10.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2408

Принт

Предложения

Hrayr Hakobyan

26.11.2023

Առաջարկում եմ ատեստավորման համար նախատեսված քննությունների տեսակները վերանայել` շեշտը դնելով մասնագիտական ունակությունների վրա և ասենք ֆիզպատրաստության կամ կրակային պատրաստության վրա` սահմանելով քննություն դրանցից մեկի ուղղությամբ։

Узнать больше