«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2017 թիվ ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին» N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «օֆշորային գոտիների (երկրների)» բառերը փոխարինել «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների)» բառերով.
2) հավելվածը 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52-57-րդ կետերով.
«52. Արևելյան (Ամերիկյան) Սամոա
53. Թունիս
54. Հարավային Կորեա
55. Մոնղոլիա
56. Նամիբիա
57. Տրինիդադ և Տոբագո»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
-
Обсуждалось
12.01.2018 - 05.02.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8674
Принт