Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեն:

2. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված N 1-ի:

3. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հավելված N 2-ի:

4. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:

5. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:

6. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:

7. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

8. Համայնքի 2024  թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2024 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  • Обсуждалось

    24.11.2023 - 13.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Котайкская область муниципалитет Наири

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1534

Принт