В стадии разработки
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք
-
8 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման, ինչպես նաև սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման դեպքում, արդարադատության նախարարը նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ նոտարական գործողությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման ժամանակահատվածում, իսկ ազատման դեպքում՝ անժամկետ, դնում է այլ նոտարի վրա։»:
Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարությունը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Որակավորման վկայականի ձևը սահմանում է արդարադատության նախարարը:»:
Հոդված 3. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետում:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է արդարադատության նախարարը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
11.01.2018 - 30.01.2018
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Нотариальный
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 8141
Принт