Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի  ... N ... Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1089-Ն ՈՐՈՇՄԱՆ

 ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
  • 1) Որոշման, Որոշման NN 1, 2, 3 հավելվածների վերնագրերում «ԳՈՐԾԸՆԹԱՑԻ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» բառերով.
  • 2) Որոշման, Որոշման N 1 հավելվածի և Որոշման N 1 հավելվածի 2-րդ բաժնի վերնագրերում «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԳՐԱՎՎԵԼԻՍ» բառերով.
  • 3) Որոշման, Որոշման N 2 հավելվածի «ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ» բառերով, իսկ Որոշման N 1 հավելվածի 2-րդ բաժնի «ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ» բառից հետո՝ «ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԿԱՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ» բառերով.
  • 4) Որոշման նախաբանում «համապատասխան» բառից առաջ լրացնել «, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին» բառերով.
  • 5) Որոշման 1-ին կետի «ա», «բ», «գ» ենթակետերի, Որոշման N 1 հավելվածի 2-րդ և 5-րդ կետերի «գործընթացի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կամավոր աշխատանքի ընթացքում» բառերով.
  • 6) Որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետի «ծառայողների» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձանց» բառերով, իսկ «աշխատանքի» բառից հետո՝ «կամ կամավոր աշխատանքի» բառերով.

բ. 2-րդ կետի «աշխատողների» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձանց» բառերով, իսկ «աշխատանքի» բառից հետո՝ «կամ կամավոր աշխատանքի» բառերով.

գ. 3-րդ կետի «աշխատողների» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձանց» բառերով.

դ. 4-րդ կետի «ընդունվող» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավվող» բառերով, իսկ «աշխատելու են» բառերից հետո՝ «կամ կամավոր աշխատանքի են ներգրավվելու» բառերով.

ե. 5-րդ կետի 1-ին պարբերության 1-ին նախադասության մեջ «աշխատանքի ընդունվելիս» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավվելիս» բառերով, իսկ Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «շարունակություն» բառից հետո լրացնել «, իսկ կամավոր աշխատանքի նույն անվանմամբ կամ գործառույթներով կամ նկարագրությամբ կամավոր այլ աշխատանքի տեղափոխությունը՝ կամավոր աշխատանքի շարունակություն» բառերով.

զ. 6-րդ կետի «ազդեցությանը» բառից հետո լրացնել «, իսկ կամավոր աշխատանքի ներգրավվելու դեպքում՝ այն անձինք, ովքեր կամավոր աշխատանքի ընթացքում ենթարկվում են կամավոր աշխատանքի միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը» բառերով.

Է. 14-րդ կետի 3-րդ պարբերության մեջ «գործոնները» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավված անձի դեպքում՝ կամավոր աշխատանքի անվանումը կամ գործառույթները կամ նկարագրությունը, ինչպես նաև կամավոր աշխատանքի միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնները» բառերով.

ը. 14-րդ կետի 4-րդ պարբերության մեջ «ազատվելու» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծելու դեպքում» բառերով, իսկ «կազմակերպությանը» բառից հետո՝ «, իսկ կամավոր աշխատանքի ներգրավված անձի դեպքում՝ տվյալ անձին» բառերով.

թ. 16-րդ կետի 1-ին պարբերության մեջ «աշխատելու» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանք կատարելու», իսկ 2-րդ պարբերության մեջ «աշխատելը» բառից հետո՝ «կամ կամավոր աշխատանք կատարելը» բառերով.

ժ. 17-րդ կետի «մարմին» բառից հետո լրացնել «(բացառությամբ կամավոր աշխատանքի ներգրավվող անձի, որի դեպքում՝ այն գրավոր ներկայացվում է միայն կամավոր ներգրավող կազմակերպությանը)» բառերով.

ժա. 19-րդ կետի 2-րդ պարբերության «աշխատանքի» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի ներգրավվող կամ ներգրավված անձի դեպքում՝ կամավոր այլ աշխատանքի» բառերով.

7) Որոշման N 2 հավելվածը՝ Որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով.

«1. Սույն հավելվածով սահմանված ցանկում նշված կազմակերպություններում կամ աշխատանքներում, եթե «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով թույլատրվում է կատարել կամավոր աշխատանք, ապա «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարող անձանց վրա տարածվում են սույն հավելվածով աշխատողների համար սահմանված կարգավորումները։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում 2023 թվականի հոկտեմբերի 13-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

  • Обсуждалось

    22.11.2023 - 08.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1972

Принт