В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» N 851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ
-
0 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1385-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործընկեր հասարակական կազմակերպությունը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություն է, որի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում փոխհամագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամրագրված է խորհրդի ստորագրած համապատասխան փոխըմբռնման հուշագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ հասարակական կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, նրան տրվում նախանույնացում իրականացնելու և հայտնաբերված անձանց նույնացման նպատակով նույնացման հանձնաժողովին ներկայացնելու համար իրավասու մարմնի կարգավիճակ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որն ընդունվել է 2015թ.-ի հուլիսի 30-ին և որում մեկ անգամ կատարվել են որոշակի, հիմնականում՝ տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որն ընդունվել է 2015թ.-ի հուլիսի 30-ին: Այսինքն, նույն որոշման երկու հավելվածներով սահմանվել են տարբեր, սակայն փոխկապակցված իրավակարգավորումներ:
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում և այլ իրավական ակտերում կատարված փոփոխություններն ու լրացումները, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին աջակցություն տրամադրող կազմակերպությունների սակավությունը, գործնական այլ դժվարություններն էական ազդեցություն են ունեցել նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրականացման, ներգրավված դերակատարների գործառույթների, նրանց փոխհարաբերության՝ մասնավորապես իրավապահ համակարգի և սոցիալական ծառայությունների միջև համագործակցության, վրա, ինչից ելնելով գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և հարակից այլ հարցեր նույնպես վերանայման կարիք ունեն:
Ըստ միջազգային կազմակերպությունների ներկայացված հաշվետվությունների՝ 2015 թվականի դրությամբ իրավապահ համակարգի և սոցիալական ծառայությունների միջև համագործակցությունը հիﬓված չէ որևէ փոխըմբռնման հուշագրի կամ այլ պայմանավորվածության վրա, այլ կազմակերպվում է արտակարգ հիմունքներով` ելնելով հաստատված գործելակերպից: Քննության ընթացքում երեխաների բարօրությունն ապահովելու նպատակով իրավապահ մարմինները չի համագործակցում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, թեպետև, ըստ ունեցած տեղեկությունների` հասարակական կազմակերպությունների հետ նախագծվում է համագործակցության պայմանագիր, որը կոչված կլինի ապահովել մանկական հոգեբանների ավելի լավ ներգրավումը հետաքննության գործընթացում: 2013-2015թթ. ազգային ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում ստեղծել առանձին մասնագիտացված բաժին, որը կոչված կլինի ապահովել դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը: Այնուաﬔնայնիվ, ըստ ոստիկանության աշխատակիցների` զոհերի պաշտպանությունն առհասարակ անհրաժեշտ չէ, քանի որ հենց իրենք փորձում են չիմանալ, թե որտեղ են ապաստարան գտել զոհերը և կապվում են նրանց հետ ﬕայն հասարակական կազմակերպությունների ﬕջոցով:[1]
Վերը նշված միջոցառումների ու առաջարկությունների մի մասն արդեն իրականացվել են և դրվել են ինստիտուցիոնալ հիմքերի վրա, օրինակ՝ մասնագիտացված հոգեբանների ներգրավվում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում մասնագիտացված վարչության ստեղծում, տեղեկատվության արագ փոխանակում և այլն, սակայն խնդրահարույց է մնացել գործընկեր հասարակական կազմակերպությունների սակավաթիվ լինելը, դրանց տեղակայումը բացառապես Երևան քաղաքում, գործընկեր հասարակական կազմակերպություններին ներկայացվող այնպիսի պահանջների առկայությունը, որոնք ինքնաբերաբար հանգեցնում են հասարակական կազմակերպությունների դիմումների սակավության և նվազ դիմելիության: Նման պայմաններում հնարավոր չէ ձևավորել մրցակցային առողջ միջավայր հասարակական կազմակերպություններին գործընկեր հասարակական կազմակերպություն ճանաչելու և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին արդյունավետ աջակցություն տրամադրելու համար:
Դեռ 2012 թվականին ԳՐԵՏԱ-ի զեկույցի համաձայն համագործակցությունը պետական դերակատարների և հասարակական կազմակերպությունների ﬕջև լավ էր ընթանում, սակայն գոյություն ունեցող կանոնակարգը և գործող հուշագրերը որոշ դեպքերում չէին ապահովում հասարակական կազմակերպությունների կողﬕց նույնացված հնարավոր զոհերի հասանելիությունը, ինչը պայմանավորված էր զոհերի նույնացման ընթացակարգային սահմանափակուﬓերով: Թեև հասարակական կազմակերպությունները և պետական մարﬕնները սովորաբար ﬕջոցներ են գտնում անձանց աջակցելու համար, սակայն նման համագործակցությունը պայմանավորված է անձնական հարաբերություններով, այլ ոչ թե թրաֆիքինգի հակազդման համակարգի ինստիտուցիոնալ արձագանքով: Աշխատանքային խմբի գովելի գործունեությունը հիշատակած անձանց ﬔծ մասը նշել է, որ վերջինիս հաջողության պատճառը «հիմված է անձնական հարաբերությունների վրա»` որպես կարևորագույն ﬔջբերելով «մարդկային գործոնը»: Քանի որ արդյունավետ համագործակցությունը կախված է դրանում ներգրավված անհատներից, ուստի ըստ մասնակիցների այն տուժում է ոստիկանության և դատախազության աշխատակիցների շրջանառության բարձր գործակցից: Հետևաբար, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում ամրագրված պարտադիր համագործակցության մասին դրույթը ստացավ դրական գնահատական:[2]
Նույնացման հանձնաժողովի գործունեությունն ինստիտուցիոնալ և չափելի հիմքերի վրա դնելու նպատակով՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը N 1534-Ն որոշմամբ հաստատել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները, որոնց իմացությունն անկյունաքարային է թե՛ հանձնաժողովում ներկայացուցիչ ընտրելու, թե՛ բուն նույնացումն իրականացնելու համար:
Ելնելով վերոգրյալից՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի ընդունումից հետո իրականացվեց ենթաօրենսդրական բազմաթիվ ակտերի ընդունում և վերանայում, որոնցից մեկն էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշումը, որում կատարվող լրացումներն ու փոփոխությունները միտված կլինեն ներպետական օրենսդրության համահունչությունն ապահովելուն և արդյունավետ կիրառելիությունն ապահովելուն:
Բացի այդ, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի ընդունմամբ վերանայվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի ուղղորդման կարգը, սակայն Հայաստանի Հանրապետությունում դեռ գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը հաստատելու մասին» N 1385-Ա որոշումը, ինչն առաջացնում է իրավական բախում՝ տարբեր իրավաբանական ուժ ունեցող երկու փաստաթղթերի միջև, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշումը:
2. Առաջարկվող իրավակարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է՝
- ներդնել գործընկեր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության վերանայված համակարգ.
- վերանայել գործընկեր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության չափանիշները.
- առաջարկվող համակարգերն օժտել թափանցիկությամբ և մրցակցային մոտեցումների ապահովման հնարավորությամբ.
- նպաստել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող աջակցության որակի բարելավմանը.
- սահմանել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի կողմից ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի ձևը.
- ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը հաստատելու մասին» N 1385-Ա որոշումը:
Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը տարբեր է տարբեր երկրներում, որոշ տեղերում նրանք հատուկ չեն անվանվում «գործընկեր» կամ «համագործակցող», սակայն իրականացնում են այն նույն գործառույթները, ինչ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են գործընկեր հասարակական կազմակերպությունները՝ աջակցություն, պաշտպանություն, համագործակցություն և այլն:
Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին մատուցվող ծառայությունների պատվիրակումը Գերմանիայում իրականացվում է թե՛ պետական, թե՛ հողերի (տարածքային միավորների) բյուջեից ու իրականացվում է հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնց համար սահմանված ընտրությամբ ու ֆինանսավորմամբ արդյունավետորեն մատուցվում են սոցիալական ծառայությունները:[3] Կազմակերպության ընտրությունն իրականացվում է հաստատված չափանիշներով, որոնք բովանդակում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ, այլ նաև հարմասնագիտական (էթիկա, բարեվարքություն, հանդուրժողականություն և այլն) գիտելիքներ ու հմտություններ:
Ինքնին հասարակական կազմակերպության ընտրությունը չի բացառում այն հետագայում չընտրելու կամ այլ հասարակական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունը: Մասնավրապես, Մեծ Բրիտանիայում և Ուելսում աջակցություն տրամադրող հասարակական կազմակերպությունների աշխատանքի գնահատման արդյունքում է որոշվում հետագա ֆինանսավորման ծավալն ու ուղղությունները կոնկրետ հասարակական կազմակերպության հետ:[4]
Անգամ այն պետություններում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հասարակական կազմակերպություններին ծառայությունների պատվիրակումը չունի լայն տարածում, միևնույնն է պետական բյուջեից սակավ գումարներով տրամադրվող ծառայությունների համար ներկայացվում են այնպիսի չափանիշներ, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն հասարակական կազմակերպության ընտրության դյուրինացնելու հարցում, այլ նաև նախապայմաններ է ստեղծում հետագա մասնագիտական, իսկ որոշ դեպքերում նաև վարչական վերահսկողության համար:[5]
Հասարակական կազմակերպություննեերի ընտրության առնչությամբ տարբեր պետությունների փորձը տարբեր է, և յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե որ չափորոշիչներով առաջնորդվել՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին տրամադրվող աջակցության արդյունավետությունը բարձրացնելու և ծավալներն ավելացնելու համար պատկան կազմակերպություն ընտրելիս:
Ելնելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կոնվենցիաներից ու դրանց իմպլեմենտացմանն ուղղված առաջարկություններից, ընդունված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերից, Հայաստանի Հանրապետության համար առաջարկվել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության այնպիսի համակարգ, որն առաջնահերթ կապահովի տարաբնույթ հասարակական կազմակերպությունների ներգրավում, նրանց ընտրության թափանկցիկություն, տրամադրվող սոցիալական աջակցության որակի բարձրացում և մասնագիտական վերահսկողության ապահովում:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել գործընկեր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության լավարկված համակարգեր և պայմաններ, որոնք հնարավորություն կընձեռնեն առավել թափանցիկ ու մրցակցային տարբերակով ընտրել այն հասարակական կազմակերպությանը, որը կտրամադրի աջակցություն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին, կհանդիսանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ, ինչպես նաև կիրականացնի օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Նախագծերի ընդունմամբ նաև կբացառվեն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշման միջև առկա հակասությունները՝ կապված ուղղորդման կարգի հետ:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ «Վորլդ Վիժն-Հայաստան» կազմակերպության և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» փորձագիտական աջակցությամբ:
5. Որոշումների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:
[1] https://publications.iom.int/system/files/pdf/counter_trafficking_armenia_arm_0.pdf, էջեր 45-46:
[2] https://publications.iom.int/system/files/pdf/counter_trafficking_armenia_arm_0.pdf, էջեր 61-62:
[3] https://www.fiz-info.ch/de/Willkommen
[4] https://legaltrainingspb.com/files/docs/zashhita-prav-poterpevshix-v-ugolovnom-proczesse/ENG.pdf
-
Обсуждалось
21.11.2023 - 06.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 1576
Принт