Добавить в избранное

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 56. Ընդհանուր դրույթներ պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու մասին

  1. Պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների վրա բռնագանձում տարածվում է, եթե՝
  • դա նախատեսված է բռնագանձման հերթականությամբ.
  • բռնագանձվում են պարբերական վճարումներ.
  • չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ, և պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար։
  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով պարտապանի եկամուտների բռնագանձումը շարունակվում է նաև այն դեպքում, երբ բռնագանձումը տարածվել է եկամուտներին հաջորդող հերթի գույքի վրա։
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար, սակայն ինքնին հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար։
  3. Պարտապանի ամուսնու՝ սույն գլխով նախատեսված եկամուտները բռնագանձման ենթակա չեն::

 

Հոդված 2. Օրենքի 58-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը

  1. Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից, հեղինակային պայմանագրերով վարձատրությունից, կրթաթոշակից պահվում է հիսուն տոկոսից ոչ ավելի, այնպես որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից: Սույն մասով նախատեսված եկամուտներ են համարվում պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված աշխատավարձը, դրան հավասարեցված վճարները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը և կրթաթոշակը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտներից կարող է պահվել յոթանասունհինգ տոկոսից ոչ ավելի, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը, եթե բռնագանձվում է ալիմենտ, կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ կամ հանցագործությամբ պատճառված վնասի գումար։
  3. Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը։
  4. Պարտապանի կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի։:

 

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածում 5-րդ կետը սոցիալական աջակցություն բառերից հետո լրացնել ՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    21.11.2023 - 06.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Принудительное исполнение судебных актов

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2279

Принт

Связанные документы / ссылки