Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 998-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ 2023 թվականի N _____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը և ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը սահմանելու մասին» N 998-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ք. Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
-ի N -Ն որոշման


 
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի
N 998-Ն որոշման
 

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ



ՈՒղևորափոխադրման համար օգտագործվող ավտոմեքենաներ
1. Քառանիվ մոտոցիկլ
2. Պիկապ
3. Ամենագնաց մեքենաներ
4. Միկրոավտոբուսներ
5. Ավտոբուսներ
Բեռնատար ավտոմեքենաներ
6. Բեռնաուղևորատար
ա. Կողավոր
7. Մինչև 5 տոննա բեռնատարողությամբ
8. Մինչև 10 տոննա բեռանատարողությամբ
9. 11 և ավելի տոննա բեռնատարողությամբ
բ․ Ինքնաթափ
10. Մինչև 5 տոննա բեռնատարողությամբ
11. Մինչև 10 տոննա բեռանատարողությամբ
12. 11 և ավելի տոննա բեռնատարողությամբ
գ. Լծաթմբիկավոր
13. Մինչև 5 տոննա բեռնատարողությամբ
14. Մինչև 10 տոննա բեռանատարողությամբ
15. 11 և ավելի տոննա բեռնատարողությամբ
16. Քարշակ
17. Թամբային քարշակ
18. Կողային կցորդ
դ. Հեղուկ տեղափոխելու համար օգտագործվող ավտոմեքենաներ
19․ Ջրցան
20․ Բենզատար
21․ Ջրատար
22. Հրշեջ ցիստեռն
23․ Սննդային հեղուկատար
24․ Սպիրտատար
25․ Ցիստեռն
26․ Կաթատար
27․ Գինետար
Հատուկ թափքերով ավտեմեքենաներ
28. Ֆուրգոն
29. Վագոն
30. Սառնարան
31. Ավտոկրպակ
32. Տեխնիկական օգնություն
33. Շարժական կրպակ
34. Կոնտեյներ
35. Կոնտեյներատար
36. Հացատար
37. Ավտոփոխադրող
Հատուկ ավտոմեքենաներ և սարքեր
38. Հրշեջ
39. Ծանրաքարշ
40. Վթարային
41. Սանիտարական
42. Շտապ օգնություն
43. Իզոթերմիկ
44. Ձյունահավաք
45. Բենզալից
46. Ավտոտարհանիչ
47. Ավտոարհեստանոց
48. Հորատող սարք
49. Կոմպրեսորային կայաններ` կցասայլերի վրա
50. Ուժային էլեկտրակայաններ` կցասայլերի վրա
Ամբարձիչներ
51. Ինքնաթափ ամբարձիչ
52. Ինքնաթափ մանիպուլյատոր
53. Տարհանող ամբարձիչ
54. Հարթակ-ամբարձիչ
55. Մանիպուլյատոր
56. Ատվոկռունկ մինչև 5 տոննա բարձրացնող հզորությամբ
57. Ատվոկռունկ մինչև 10 տոննա բարձրացնող հզորությամբ
58. Ատվոկռունկ մինչև 16 տոննա բարձրացնող հզորությամբ
59. Ատվոկռունկ մինչև 25 տոննա բարձրացնող հզորությամբ
60. Ավտոաշտարակ
Ճանապարհաշինարարական տեխնիկա
61. Կցասայլին ավտոուղեհարթիչ և ուղեհարթիչ (գրեյդերներ)
62. Բուլդոզերներ
63. Շարժիչային և կցասայլային ցլանիվ մեքենաներ
64. Ձյուն մաքրող և տրակտորներ
65. Ռոտորային ձյունամաքրիչ
66. Ինքնագնաց և կցասայլային սկեպերներ
67. Քարաջարդ շարժական սարքավորումներ
68. Շարժական բետոնաշաղախ (0,25-0,73 մ3)
69. Ձյութապատող մեքենաներ
70. Մեկ շերեփանի էքսկավատորներ (0,25-1,25 մ3)
70. Բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»

  • Обсуждалось

    21.11.2023 - 07.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1958

Принт