Добавить в избранное

Проект принят

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____________ թվականի N _________ Ն

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀ­ՊԱ­ՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱ­ԶՈՐ ՄԱՐ­ՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՓՈԽԱՐԵՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՀՊԱՆ­ՄԱՆ, ԴԻՏԱՆՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱ­ԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.8-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

  1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահ­պա­նության բնագավառի պետական կառավարման լիա­զոր մար­մնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպան­ման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրա­կանացնելու դեպքերը և կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                                      Կ. Կարապետյան                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

2017 թ. ----------ի

   Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
-ի  N -Ն որոշման

 

 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀ­ՊԱ­ՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱ­ԶՈՐ ՄԱՐ­ՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՓՈԽԱՐԵՆ  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՀՊԱՆ­ՄԱՆ, ԴԻՏԱՆՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱ­ԿԱՆԱՑՆԵԼՈՒ

ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

  I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահ­պա­նության բնագավառի պետական կառավարման լիա­զոր մար­մնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպան­ման, դիտանցման և հսկողության միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները:

 II.ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ 

  1. Ընդերքօգտագործողը պարտավոր է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների փակումից հետո սահմանված ժամկետներում իրականացնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպան­ման, դիտանցման և հսկողության միջոցառումներ:
  2. Եթե ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո սահմանված ժամկետում չի կատարում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպան­ման, դիտանցման և հսկողության միջոցառումները, ապա Լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով ընդերքօգտագործողից պահանջում է իր սահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները:
  3. Ընդերքօգտագործողի կողմից նշված պահանջի չկատարման դեպքում Լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգատգործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման, թափոնների վերամշակման, օգտագործման կամ վնասազերծման, ինչպես նաև նշված գործողությունների արդյունքում առաջացող թերությունների կամ պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից սահմանվող չափանիշներին բավարարող իրավաբանական անձանց կողմից տրված ֆինասական երաշխիքի միջոցների հաշվին ձեռնարկում է թափոնների օբյեկտների փակումից հետո ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպան­ման, դիտանցման և հսկողության միջոցառումներ՝ այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին:

 III. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 

  1. Լիազոր մարմինն արտաբյուջետային հաշվին փոխանցված ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարների հաշվին իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով փակման հաջորդող փուլում նախատեսված ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանության, դիտանցման և հսկողության միջոցառումներ:
  2. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման փուլին հաջորդող ժամանակահատվածում՝ 2-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված Լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին ծանուցումից անմիջապես հետո, միջոցառումների վերաբերյալ կազմում է աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանք, որը պետք է ներառի՝

1) աշխատանքների իրականացման օբյեկտները.

2) աշխատանքների անվանումը, համառոտ նկարագրությունը.

3) աշխատանքների իրականացմանը ներկայացվող պահանջները.

4) աշխատանքների իրականացման ժամկետը.

5) աշխատանքների նպատակը, ձևը և բովանդակությունը.

6) աշխատանքի կառուցվածքը և իրականացման կարգը.

7) փաստաթղթերի կազման պահանջները.

8) աշխատանքի (ծառայության) որակին ներկայացվող պահանջները.

9) իրավական ակտերի ցանկը, որով պետք է առաջնորդվել աշխատանքներն իրականացնելիս:

  1. Լիազոր մարմինը կազմակերպում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո դրանց պահպանության, դիտանցման և հսկողության աշխատանքների իրականացման գործընթացը Գնումների մասին ՀՀ օրենքի պահանջներին համաձայն: Գնման ընթացակարգի հաղթողն ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների և տեխնիկական առաջադրանքի համաձայն ֆինանսական երաշխիքների հաշվին իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման փուլին հաջորդող աշխատանքների կատարումը, այդ թվում առաջացած թերությունների և պատճառած վնասների հատուցումը:
  2. Նախնական ավանսավորում չի իրականացվում: Աշխատանքների և ծառայության վճարումներն իրականացվում են 30 օրվա ընթացքում՝ կատարված աշխատանքների ակտի ստորագրման պահից հետո: Վճարումները հնարավոր է որևէ փուլի ավարտից հետո՝ հաստատված աշխատանքների և ծառայության կատարման ժամանակացույցի և պայմանագրի պայմաններին համաձայն:
  • Обсуждалось

    22.02.2017 - 15.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10767

Принт